Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնանկ է արել Մասալիի, Լերիկի և Գյոյգյոլի շրջանների ղեկավարներին։ Շրջանների նորանշանակ ղեկավարների հետ հանդիպմանը նա մեկնաբանել է որոշումը՝ ասելով. «Գործադիր իշխանության ղեկավարներ նշանակելիս իմ ցուցումներից մեկն էր անողոք պայքար մղել կոռուպցիայի, կաշառակերության դեմ։ Եվ գործադիր իշխանության ղեկավարները պետք է օրինակ լինեն այստեղ։ Ցավոք, ոմանք գնացել են սխալ ճանապարհով, և այսօր դրա դառը պտուղներ են քաղում»։
Ալիևը նշել է, որ կատարվածը պետք է դաս լինի յուրաքանչյուր պետական պաշտոնյայի համար. «Եթե որևէ պետական պաշտոնյա պատվով չկատարի իր ծառայողական պարտքը, իհարկե, կպատժվի»։