Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ռևանշի խաղը. «Փունիկը» պետք է կերտի պատմություն

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում վաղը Երևանի «Փյունիկը» կհյուրընկալվի Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին»: Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ այս թիմերի միջև տեղի ունեցած հանդիպումն ավարտվել էր հյուրերի հաղթանակով՝ 0:1 հաշվով: Կհաջովի մեր չեմպիոնին ռևանշի հասնել և կերտել պատմություն: Նշենք, որ հայկական թիմերից ոչ մեկին երբևէ չի հաջողվել դուրս գալ Չեպիոնների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլ: «Ցանկանում եմ սրտանց շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր մեզ աջակցում են և բոլոր նրանց, ովքեր երեկ Չեմպիոնների Լիգայի որակավորման 2-րդ փուլի «Դյունդելանժի» դեմ առաջին խաղին եկել էին մարզադաշտ: Շնորհիվ Ձեզ՝ մարզադաշտում տիրում էր ֆանտաստիկ մթնոլորտ:Ես շատ ուրախ եմ, որ մեր երկրպագուները վերադառնում են մարզադաշտ: Ցավոք, այս խաղում մենք չկարողացանք ուրախացնել Ձեզ խփած գոլով: Բայց ես վստահ եմ, որ «Դյուդելանժի» հետ դիմակայությունում մենք դեռ մեր վերջին խոսքը չենք ասել և պատասխան խաղում կանենք ամեն ինչ, որպեսզի հաղթենք և դուրս գանք հաջորդ փուլ»:

Այո, «Փունիկը» չի ասել իր վերջին խոսքը, բայց…: Իրականում կան բոլոր նախադրյալները ասելու վերջին խոսքը:  Երևանում տեղի ունեցած առաջին հանդիպումը մեծ հաշվով ընթացավ հավասար պայքարում։ Առաջին կեսում մեր թիմն ուներ մրցակցի դարպասը գրավելու մի քանի լավ հնարավորություն։ Թվում էր թե երկրորդ կեսում «Փյունիկը» կմեծացնի ճնշումը և առաջ կանցնի հաշվի մեջ։ Ցավոք տեղի ունեցավ հակառակը։ Ինչու պարտվեց «Փյունիկն» առաջին խաղում և որն էր ձախողման հիմնական պատճառը։ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի Ռումինիայի չեմպիոն «Կլուժի» դեմ երկու հանդիպումներում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը խաղաց երկրորդ համարով։ Այսինքն կազմելով երկշերտ պաշտպանություն մերոնք կասեցնում էին մրցակցի առաջխաղացումը և փորձում հակագրոհել։ Կարգով ավելի բարձր թիմերի դեմ այս մարտավարությունը թերևս այլընտրանքային է։ «Դյուդելանժի» դեմ առաջին մրցավեճում «Փյունիկը» պետք է խաղար առաջին համարով և լինել թելադրողի դերում։ Ներկայիս կազմով Հայաստանի չեմպիոնն առաջին անգամ խաղաց առաջին համարով։ Չմոռանանք, որ երևանյան խաղում որակազրկման պատճառով թիմի կողքին չէր «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը: «Մենք գտել ենք Կլուժի թույլ կողմերը: Մենք դա պետք է օգտագործենք, սակայն հիմա չեմ ցանկանում այդ մասին խոսել: Իհարկե, «Կլուժի» ուժեղ կողմերն ավելի շատ են ու մեր գլխավոր առաջադրանքը դրանք չեզոքացնելն է։ Մենք «Փյունիկն» ենք, որը ներկայացնում է մեր ազգը, մեր երկիրը։ Այստեղ գտնվելն արդեն իսկ համարում եմ ամենամեծ մոտիվացիան, քանի որ հանդես ենք գալու մեր երկրի համար։ Ռումինիայում պետք է ցույց տանք, թե ինչպիսին է հայկական ֆուտբոլը։ Դա մեզ համար մեծ պատասխանատվություն է»,- այս հայտարարությունը Մելիքյաննն արել էր Չեմպիոնների լիգայի խաղարկության առաջին փուլի «Կլուժի» դեմ խաղից առաջ: Հաշվի առնելով Մելիքյանի հաղթական փորձը լիահույս ենք, որ մեր մարզիչը Լյուքսեմբուրգի դեմ պատասխան խաղից առաջ արել է անհրաժեշտ հետևություններ: Մենք ունենք իրական հնարավորություն պատմական արդյունք գրանցելու և վստահաբար կարող ենք ասել, որ ամեն ինչ մեր ձեռքերում է:  Չմոռանանք Մրցաշրջանի ավարտից հետո «Փյունիկից» հեռացել էին միանգամից 10 ֆուտբոլիստներ, այդ թվում թիմի առաջատարներ Ուգո Ֆիրմինոն, Սերժ Դեբլեն, Գևորգ Ղազարյանը։ Մոտ 10 օրվա ընթացքում Եղիշե Մելիքյանը ձևավորեց թիմ, մարտունակ թիմ։

Առանձնակի ուշադրության է արժանի մեր թիմի ցուցաբերած կամային որակները Չեմպիոնների լիգայի առաջին փուլում։ «Փյունիկը» պայքարեց մինչև վերջին վայրկյանը ֆիզիկապես գերազանցելով մրցակցին ռումինական զորեղ թիմին։ Հայկական ֆուտբոլում տխուր ավանդույթ էր հանդիպման վերջին րոպեներին գնդակ բաց թողնելը։ «Փյունիկը» «Կլուժի» դեմ  կոտրել էր այդ ադանդույթը երկու գնդակ խփելով հանդիպման վերջին րոպեներին։ Կոտրել էր հիանալի՝ օրինակելի աշխատանքի շնորհիվ։ Եկել է ժամանակն ապացուցելու, որ «Փյունիկը» Ռումինիայի չեմպիոնին Չեմպիոնների լիգայից դուրս թողեց հիանալի աշխատանքի  շնորհիվ և, որ այդ հաղթանակը ամենևին էլ պատահականության արդյունք չէր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում