Հայաստան ինտելեկտուալ մասսայի ներհոսքը մեծ օգուտ է տալիս թե մշակույթին, թե տնտեսությանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՀ Ֆինանսների նախկին նախարար Լևոն Բարխուդարյանը:
Բարխուդարյանի խոսքով՝ մարդիկ եկել այստեղ հաշիվներ են բացել, շարունակում են բիզնեսը որպես անհատներ, բայց չեն գրանցվել որպես գործարար․ «Հայաստանում բիզնես գրանցածները մինչև տարեվերջ կդառնան հարկային գործակալ»:
Տնտեսագետի կանխատեսմամբ՝ եթե այս տեմպով գնա, մեր ՀՆԱ-ի աճը նախատեսածից ավելի բարձր կլինի․ «Պետք է հնարավորինս զսպել ինֆլացիոն ճնշումները, բայց դա գին ունի»:
Անդրադառնալով ընդդիմության գործունեությանը, Լևոն Բարխուդարյանը նշեց․ «Երկիրը այսպես չեն փրկում, իրատես պետք է լինել, հարևանների հետ երկխոսել, պետություն կերտելը ամենօրյա աշխատանք է»: