Թուրքիային հայ-թուրքական հարաբերությունները պետք են երրորդ երկրին վաճառելու համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց վերլուծաբան Հակոբ Բադալյանը:
Նրա խոսքով՝ Անկարան հայ-թուրքական գործընթացը դիտարկում է առևտրի առարկա․«Թեհրանում հանդիպումը վերաբերում էր հարցերի լայն շրջանակի, թուրքերը ոչ բավարար զգացում ունեն: Այսօրվա Թուրքիան զգալիորեն տարբերվում է ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ գտնվող Թուրքիայից: Չպետք է պատրանքներ ունենալ, որ Թուրքիան վառվում է Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու ձգտումով: Պետք է պատրաստ լինել, որ Թուրքիան ցանկացած պահի կարող է մեծ շրջադարձեր թույլ տալ»:
Բադալյանը անդրադառնալով թեհրանյան հանդիպմանը նկատեց․«Իրանի համար միջանցքի հարցը կարող է դիտվել խոշոր խաղացողի հետ խոսելու առարկա: Պետք է հասկանալ՝ Սյունիքի փրկիչը Իրանը չէ: Սյունիքի փրկությունը համայն հայությունն է, պետք է լուրջ աշխատանք»: