Saturday, 13 07 2024
Մեղրին աշխարհաքաղաքական դարպաս է. բանալի նշանակություն ունի ԱՄՆ-ից մինչև Չինաստան
Արագածոտնի մարզում վարչապետը ծանոթացել է 2023-ին իրականացված աշխատանքներին և ընթացքի մեջ գտնվող ծրագրերի ընթացքին
Կողաշրջվել է ավտոմեքենա
Զախարովայի հիստերիան եւ Հայաստանի փիլիսոփայությունը
Սպասվում է կարճատև անձրև
Հրդեհ՝ Երևանի Նորագյուղ թաղամասում
Փաշինյանը նպատակ ունի այցելել պետական գերատեսչություններ. բոլորը սրտատրոփ սպասում են «գաղտնի» այցերին. «Ժողովուրդ»
ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի համար ԱԺ այս նստաշրջանը վերջինն էր. սեպտեմբերին նա դեսպան կնշանակվի. «Ժողովուրդ»
«Չինաստանը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում է»․ Խաչատուրյան
Երևանի քրեական հետախույզները ձերբակալել են երկու հետախուզվողի
«Տարածաշրջանից դրական ազդակներ են գալիս»․ Էրդողան
«Շարունակելու ենք Երևանն առավել ներառական ու մատչելի դարձնել». Տիգրան Ավինյան
«Սարխանը» Սարգիս Գալստյանի ծածկանո՞ւնն է, թե՞ քաղաքական ծրագրի կոդը
Դրախտային տեղ է՝ պետք է հարուստ ապրեք. վարչապետը Մեծաձորում է
Գումարի կեսը դուք եք դնում, կեսը՝ մենք. Փաշինյանը չնախատեսված կանգառ է կատարել Ագարակավանում
Բագրևանդ թաղամասի փողոցում կասկածելի զինամթերք է հայտնաբերել
Մոսկվան փորձում է իր ձախողումը կոծկել ի հաշիվ Երևանի
Էրդողանը Վաշինգտոնում առաջ է մղել երկու կարևոր հեռանկար
Երևանում ուժեղացված ծառայությունը հայտնաբերել է թմրամիջոց պահելու 7 դեպք, 5 սառը զենք, 1 հետախուզվող
Մյասնիկյան պողոտայում մեկնարկել են ճանապարհի նորոգման և դիտահորերի բարձրացման աշխատանքները
Վնասները գնահատող հանձնաժողովն ամփոփել է տվյալները
22:45
ԱՄՆ մի շարք նահանգներում մոլեգնող անոմալ շոգը առնվազն 27 մարդու կյանք է խլել
«Սարխանի» ապակոդավորման հրամայականը
Ռուսները չեն կարող ուղղակիորեն անկայունացնել Հայաստանը. ներսի ուժերին են օգտագործում
Նոր զեկույց․ գերմանական ո՞ր ընկերություններն են գործակցում Ադրբեջանի հետ և ինչո՞ւ
Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովն ամփոփել է տվյալները
Երևանի քաղաքապետը ԱԶԲ-ի հետ արդյունավետ գործընկերությունը հարմարավետ քաղաք ունենալուն ուղղված ևս մեկ քայլ է համարում
Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքների 50 տոկոս նվազ բոնուսային բաղադրիչի շնորհիվ մարվել է 2 մլրդ դրամից ավելի պարտավորություն
21:20
ԱՄՆ և ՌԴ պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել
21:10
Օրկնեյան կղզիների լողափում 77 կետ է սատկել

Ռուսաստանաբնակ հայ գործարարը սպասելիքներ ունի հակակոռուպցիոն կոմիտեից

Ռուսաստանաբնակ գործարար Լևոն Մարկոսի դիմումը գտնվում է հակակոռուպցիոն կոմիտեում։ Գործարարը շարունակում է պահանջել իրենից տարիներ առաջ թալանածը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում գործարարը պատմեց, որ հունիսի 16-ին պաշտոնական նամակ է ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այնտեղից էլ նամակը ուղարկել են դատախազություն․ «Երեկ դատախազություն զանգեցինք, մեզ այնտեղից ուղղորդեցին հակակոռուպցիոն կոմիտե, իսկ կոմիտեից էլ մեզ ասացին, որ նոր քննիչ են նշանակվելու գործով»,-ասաց Մարկոսը։ Նա նշեց, որ 2018-ի հեղափոխությունից հետո ինքը վստահ էր, որ պետք է իրենից թալանածը հետ ստանար, սակայն գողոնը մինչ այս պահը չի վերադարձվել։

Հիշեցնենք, որ գործարարը պատմում է, որ 2000-ականների սկզբին Սերժ Սարգսյանն անձամբ մի քանի անգամ Մոսկվա է գնացել՝ իրեն հասցեագրած առաջարկով, այն է՝ ձեռք բերել Հայաստանի մի շարք գործարաններ, ձեռնարկություններ, ֆաբրիկաներ և այլ արդյունաբերական օբյեկտներ, որոնք այն ժամանակ փաստացի արդեն «խորտակվել էին» ու տնտեսական ոչ մի հետաքրքրություն չէին ներկայացնում: Բացի այդ,  իրեն համոզել են, որ գնի սնանկություն ապրող «Կրեդիտ-Երևան» բանկը։ գործարարը ներդրում է 17 միլիոն դոլարի հասնող կայունացնող գրավ և 2001-ին դառնում բանկի սեփականատեր, սակայն բանկը սնանկացած էր:

Նիկոլ Փաշինյանին հասցեագրված նամակում գործարարը նշում է․ «Ես, միլիոնավոր դոլարներ ներդնելով Հայաստանի տնտեսության մեջ, ինչ-որ «կայունացման գրավն» էլ հետը ներառյալ, հսկայական վնասներ կրեցի և ստիպված եղա բացատրվել տեղի  դատական կատարածուների հետ:

Հայաստանի իշխանություններն ինձ հետ հիրավի անարդար վարվեցին: Խաբեությամբ, այսպես ասած, հանուն «Հայրենիքի փրկության», նրանք ինձ վրա «սաղացրեցին» «Կրեդիտ-Երևան» սնանկացած բանկը, որից այն պահի դրությամբ  գումարներ էր դուր քաշում տեղից վեր կացող ամեն մեկը: Հայաստանի բարձրաստիճան պետական գործիչները ոչ մի իրավունք և իրավասություն չունեին զանգվածային պատրքերով ու պարտավորություններով ծանրաբեռնված օբյեկտի հետգնում առաջարկելու համար: Տվյալ աֆերան – եկեք ամեն ինչ իր անունով կոչենք – իրականացվեց պետության այն ժամանակվա ղեկավարի՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի,  «Կրեդիտ-Երևան» բանկի նախկին սեփականատեր Մարտին հովհաննիսյանի, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի անմիջական մասնակցությամբ,  ինչպես նաև Սերժ Սարգսյանի կողմից»,-նշում է գործարարը:

Նա նաև նշեց, որ Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինները, մի քանի տարվա ընթացքում մանրազննին ուսումնասիրելով գործի նյութերը, եկել են այն եզրակացության, որ իր գործողություններում ոչ մի հանցակազմ չկա:

«Ոչ մի խախտում իմ կողմից չկա։ Իմ բոլոր օբյեկտները նա վաճառել է։ Մինչդեռ Սերժ Սարգսյանը դիմել էր ՌԴ իրավապահներին, որ ինձ ձերբակալեն, սակայն այստեղ ստուգումներ են արել, սակայն որևէ բան չեն հայտնաբերել»,-ասաց նա։

Գործարարը լիահույս է եղել, որ 2018-ից հետո սկսված հետաքննությունը ավարտին կհասցվի, սակայն կովիդը, ապա 44-օրյա պատերազմը գործը նպաստեցին, որ գործը «կանգնի»։ Նա նշեց, որ հիմա հույս է առաջացել, որ արդարությունը կվերականգնվի։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում