«Քրիստոսի Պայծառակերպության տոնին և Գանձասարի ուխտի օրը Գանձասարի վանական համալիրում ՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ և հոգևոր սպասավորների, պաշտոնատար անձանց, զինվորականների ու քրիստոնեական հավատն ամուր կրող մեր հայրենակիցների հետ ներկա եմ գտնվել Սուրբ Պատարագին:
Շնորհավո՛ր այս տաղավար տոնը. թո՛ղ Աստծո օրհնությունը և Քրիստոսի պայծառակերպության խորհուրդն անպակաս լինեն բոլորիդ օջախներից ու մեր Հայրենիքից»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը: