Սոչիում հորդառատ անձրևներից հետո մեկ մարդ է մահացել: Այս մասին հուլիսի 24-ի գիշերը հայտնել է քաղաքի ղեկավար Ալեքսեյ Կոպայգորոդսկին՝ զեկուցելով քաղաքում անձրևներից հետո ստեղծված իրավիճակի մասին։
Նրա խոսքով՝ կին է մահացել, բայց չի նշել մահվան հանգամանքները։
Սոչիում հորդառատ անձրևները սկսվել են հուլիսի 23-ին։ Անձրևները հեղեղել են Սոչիի Կենտրոնական և Խոսինսկի շրջանների մի քանի փողոցներ, տներ և նկուղներ, ինչպես նաև Ջուբգա-Սոչի դաշնային մայրուղու մի հատվածը: Հանգստավայրում փոթորկի նախազգուշացում է տրվել։