Երեկ՝ հուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 44-ամյա Էդգար Կ-ի վարած ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայի աջ կողմի առջևի դուռը ընթացքի ժամանակ բացվել է, ինչի հետևանքով ուղևորը վայր է ընկել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ընկնելու հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» ԲԿ, որտեղից էլ՝ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ՝ 41-ամյա Արմինե Հ-ն է։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վիրավորը վարորդի կինն է, ավտոմեքենան էլ քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։