Սոչիում տեղացող հորդառատ անձրևները հեղեղել են ճանապարհներն ու տները, ինչպես նաև հոսանքազրկել քաղաքի մի քանի թաղամասեր։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Ճանապարհները, ինչպես նաև շենքերի առաջին հարկերը և հարակից տարածքները անձրևաջրերով են լցված։ Անձրևը նաև ժամանակավոր հոսանքազրկման պատճառ է դարձել, քանի որ ջրի տակ են անցել տեղական ենթակայանները։ Բացի այդ, արգելափակվել է դաշնային Ա-148 մայրուղին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև, որ Սոչիում անձրևների պատճառով Բզուգու գետը դուրս էր եկել ափերից։