«Ի դեպ վաղը ջրվելու փոխարեն կարող եք ձնագնդի խաղալ :)))
հուլիսի 24-ին` ժամը 15։00-ից սկսած, Երևանի քաղաքապետարանի Գեղասահքի և հոկեյի մարզադպրոցը երեխաներին ու մեծահասակներին հրավիրում է ժամանցային միջոցառումների իսկական հրավառության:
Միջոցառման մաս կկազմեն․
Ձնագնդին
Պլանետարիում շոուն
Մանկական ինտերակտիվ թատրոնը
360° վիդեոգիֆերի նկարահանումը
Առողջարար սնունդը, պաղպաղակը և զովացուցիչ ըմպելիքները:
Մասնակիցներին կընձեռնվի նաև բացառիկ հնարավորություն դիտելու պրոֆեսիոնալ գեղասահորդների մարզումները գեղասահքի մարզադպրոցի մեծ դահլիճում։
Մուտքն անվճար է բոլորի համար:
Հասցե՝ Ծովակալ Իսակովի պող., 27/10 շենք»։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Իմ Քայլ»-ը խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը: