Հուլիսի 23-ին, ժամը 15:42-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արտաբույնք գյուղի 7-րդ փողոցի տներից մեկում:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 7-րդ փողոցի տներից մեկի մոտակա անասնագոմում և հացատանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:33-ին, մարվել՝ 16:51-ին: Այրվել են հացատան և անասնագոմի ընդհանուր ծածկի (մոտ 50 քմ) փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 25 քմ)։
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն: