Կալիֆոռնիայում Մարիպոսա շրջանի Յոսեմիտ ազգային պարկի մոտ այրվում են կաղնու անտառներ։ Հրդեհն ընդգրկել է ավելի քան 600 հեկտար տարածք։
Իշխանությունները տարհանում են մոտակա բնակավայրերը, հրդեհը մոտեցել է բնակելի շենքերին, առնվազն 12 շենք արդեն այրվել է: