Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինան պատրաստ է մոտ 10 միլիարդ դոլարի հացահատիկ արտահանել։
Նրա խոսքով, նախորդ տարվա բերքից կարտահանվի մոտ 20 մլն տոննա։
Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշին և Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ ուկրաինական հացահատիկի արտահանմանն ուղղված ջանքերի համար։