Եվրամիությանն անհրաժեշտ է նոր ռազմավարություն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հարցում, քանի որ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները ցանկալի արդյունք չեն տվել:
Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին:
Ելույթ ունենալով Ռումինիայում՝ Օրբանն ասել է, որ ԵՄ ռազմավարությունը պետք է կենտրոնանա խաղաղության հասնելու վրա, այլ ոչ թե Ուկրաինայում Ռուսաստանին պարտության մատնելու վրա: