Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Ի՞նչ է փնտրում Բեռլինը Հայաստանում. Գերմանիայի ԱԳ նախարարի անհանգստությունը

Գերմանիայի արտգործնախարար Անաբելա Բալոկը ՆԱՏՕ-ի համար մարտահրավեր է որակել ՌԴ և Իրանի նախագահների հետ Թուրքիայի նախագահ Էրդողանի համատեղ լուսանկարը, որ հրապարակվել է հուլիսի 19-ինն Թեհրանում կայացած եռակողմ հանդիպման շրջանակում: Գերմանիայի արտգործնախարարի անհանգստության բուն պատճառը, սակայն թերևս Թեհրանում չէ, այլ Ստամբուլում, որտեղ հուլիսի 22-ին տեղի ունեցավ քառակողմ մի միջոցառում: Խոսքը ուկրաինական հացահատիկը այդ երկրի սևծովյան նավահանգիստներով դեպի միջազգային շուկա տեղափոխելու համաձայնագրի մասին է, որ ստորագրել են ՌԴ-ն, Ուկրաինան,, ՄԱԿ-ը և Թուրքիան: Ընդ որում, հատկանշական է, որ Թուրքիան ու Ռուսաստանը այդ համաձայնությունը «մոդերացրել» և ստորագրել են պաշտպանության նախարարների մակարդակով, իսկ ՄԱԿ-ը՝ Գլխավոր քարտուղար Գուտիերեշի: Ուկրաինան մասնակցել և ստորագրել է ենթակառուցվածքների նախարարի մակարդակով: Չնայած դրան, փաստացի խոսք է գնում ավելի քան 150  օր շարունակվող ուկրաինական պատերազմի ընթացքում առաջին անգամ փաստաթղթավորված համաձայնության մասին, որի շրջանակում առկա են Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ ստորագրություններ:

Անկասկած է, որ այդ հանգամանքը ավելին է, քան պարենայինը, թեև իհարկե խոսքը միջազգային պարենային անվտանգության մասին է, հետևաբար անշուշտ դա կարևորագույնն է, որ կարող է լինել, քանի որ առնչվում է միլիոնավոր մարդկանց ճակատագրին: Սակայն, տեղի ունեցածը դե ֆակտո նաև ռազմա-քաղաքական ակտ է, որով անուղղակի, հարաբերական, պայմանական, սակայն փաստացի միջազգային համաձայնության մակարդակով՝ ընդհուպ ՄԱԿ մակարդակով որոշակիորեն լեգիտիմանում է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը, հանուն Ուկրաինայից հացահատիկի դուրսբերման: Եվ այստեղ հարց է առաջանում, նույնիսկ, իսկ միթե՞ աշխարհը սովի էր մատնվելու միայն ուկրաինական հացահատկի դեֆիցիտով, թե՞ հարցը դրամատիզացվել է հենց քաղաքական նկատառումներով՝ այն էլ բավականին հեռուն տանող հաշվարկների: Եվ թերևս այդ հաշվարկների առկայությունն է նաև, որ Էրդողանի, Պուտինի և Ռայիսի լուսանկարով օրեր անց աննհանգստացրել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարին: Ստամբուլի համաձայնությունը փաստացի արձանագրում է Թուրքիայի միջնորդական հատուկ դերը:

Անկասկած է, որ այդ հանգամանքը չէր լինի, եթե աշխատանքին աշխուժորեն ներգրավված չլիներ Միացյալ Նահանգները: Այդ համատեքստում չափազանց հատկանշական է դառնում Նահանգների ԿՀՎ տնօրենի այցը Կովկաս, որին փաստացի անմիջապես հաջորդում է ռուսական հետախուզության ծառայության ղեկավարի այցը ռեգիոն՝ Հայաստան և Ադրբեջան: Դրան զուգահեռ տարածվում են տեղեկություններ ու վարկածներ, որ Կովկասն այդ կերպ դարձել էր ԱՄն ու ՌԴ հատուկ ծառայությունների շփման գոտի: Ընդ որում, պետք է նկատել, որ դա բոլորովին աննախադեպ երևույթ չէ՝ շփումը, և այդպիսի չբարձրաձայնվող շփումների մասին հայտնի է դառնում պարբերաբար: Այստեղ է գուցե նաև գեևմանական այն աշխուժության պատճառը, որ Բեռլինը դրսևորում է մասնավորապես Հայաստանի նկատմամբ: Վերջին շրջանում Հայաստան է ժամանել Գերմանիայի մի քանի պատվիրակություն, բավականին աշխույժ է դեսպանը, ընդամենը օրեր առաջ Երևանում էր Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը: Ուկրաինական պատերազմի համատեքստում Թուրքիայի միջնորդական դերի ամրագրումը անշուշտ մտահոգիչ է Եվրոպայի առաջատարի ամրագրումն ունեցող Գերմանիայի համար, հատկապես այն ֆոնին, որ չի ստացվում պատերազմում միջնորդական դեր ստանձնելու և այդ կերպ Եվրոպայի համար տագնապալի շարունակությունը կանխարգելելու կամ կառավարելու գերմանական փորձը: Արդյո՞ք Բեռլինը նույնպես Հայաստանում փնտրում է շփումներ Մոսկվայի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում