Wednesday, 24 04 2024
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում

Եվրոպայի սուվերենության «պատերազմական շանսը»

«Եվրոպան պետք է դրսևորի ռազմավարական համբերատարություն: Պատերազմը կլինի երկար, ամրության փորձությունը կշարունակվի: Մենք չունենք այլ ընտրություն: Թույլ տալ Ռուսաստանին առավելության հասնել՝ նշանակում է թույլ տալ նրան քանդել մեր ժողովրդավարությունը և միջազգային իրավակարգի հիմքը», իր հոդվածում գրել է Եվրամիության անվտանգության և արտաքին հարաբերությունների հանձնակատար Բորելը: Կդիմանա՞ Եվրոպան, կհամբերի՞, թե ոչ, բարդ է ասել: Բայց այն, որ եվրոպացի պաշտոնյան խոսում է այդ մասին, թերևս հուշում է, որ մարտահրավերները հին աշխարհամասի համար իսկապես լուրջ են և շրջադարձային:

Գործնականում, թերևս չի լինի չափազանցություն ասելը, որ ուկրաինական պատերազմը մեծ հաշվով պատերազմ է Եվրոպայի կամ Եվրամիության քաղաքական սուբյեկտության համար: Ընդ որում, այդ խնդիրը դեռևս ամիսներ առաջ բավականին հստակ ձևակերպել է Ֆրանսիայի նախագահը՝ եվրոպական մյուս երկու «հիմք»-պետությունների՝ Գերմանիայի և Իտալիայի ղեկավարների հետ հանդիպումներում: Ընդ որում, խնդիրը ամենևին միայն անկախությունը չէ ռուսական սպառնալիքից: Եվրոպական սուվերենության հարցը վերաբերում է նաև ամերիկա-բրիտանական տանդեմից անկախությունից: Երկրորդ համաշխարհային պատերազմը գործնականում ավարտվեց եվրոպական անկախության ավարտով, որպիսին հնարավոր է գնահատել Յալթայի կոնֆերանսն ու ԱՄՆ, Ռուսաստան, Բրիտանիա պայմանավորվածությունները: ԽՍՀՄ փլուզումից հետո ձևավորվեց մի աշխարհ, որտեղ Եվրոպան ստացավ սուվերենության հեռանկար:

Հետխորհրդային Եվրոպայում գործնականում փորձ էր արվում լուծել այդ խնդիրը Գերմանիայի առաջնորդությամբ և Ֆրանսիայի նկատելի մասնակցությամբ: Բայց, սուվերեն Եվրոպան չէր բխում Յալթայի կոնֆերանսի մասնակիցների շահից, անկախ այն հանգամանքից, որ աշխարհն իհարկե ենթարկվում էր մի շարք այլ էական ազդեցությամբ փոփոխությունների: Որքան էլ թվա տարօրինակ, ուկրաինական պատերազմը մի կողմից լրջագույն մարտահրավեր է Եվրոպային, մյուս կողմից այն սուվերենության հասնելու ևս մի շանս է, հաշվի առնելով այն, որ խոսքը մեծ հաշվով համաշշխաչհային նոր պատերազմի՝ ընթացող համաշխարհային պատերազմի և դրա միջոցով աշխարհի նոր բաժանման մասին է: Ասել կուզի, Յալթայի պայմանավորվածությունները գործնականում վերանում են և թերևս զրոյական է դրանք վերստին կնքելու հնարավորությունը: Ինչպես ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խորհրդական Ջեք Սալիվանը խոսել էր նրա մերձավորարևելյան այցի ընթացքում՝ աշխարհը դարձել է ավելի ու ավելի մրցակցային, հետևաբար գրեթե անհնարին է դառնում երեքով աշխարհի որևէ նոր բաժանում, անկախ, թե ինչ երեքի մասին է խոսքը: Ի դեպ, այդ համատեքստում, ինչպես ցույց տվեց ԱՄՆ նախագահի մերձավորարևելյան այցը՝ գոնե այս փուլում, Եվրոպան իբրև քաղաքական միավոր շատ ավելի նվազ քաղաքական սուբյեկտ է, քան արաբական աշխարհը և մասնավորապես դրա առաջնորդող Սաուդյան Արաբիան, որը կարծես թե «չենթարկվեց» այն մոտեցումներին, որոնք կցանկանար Մերձավոր Արևելքում առաջ մղել Վաշինգտոնը:

ԱՄՆ նախագահի այցը հաջողված հնարավոր է գնահատել մասնակի, այն իմաստով, որ Բայդենը չտապալվեց և կարողացավ մերձավորարևելյան խաղից դուրս գալ «դեմքը պահած», մյուս կողմից սակայն առանց թերևս ռազմավարական խորք ունեցող պայմանավորվածությունների: Սա իհարկե առանձին թեմա է, որ պահում ենք ուշադրության կենտրոնում: Վերադառնալով Եվրոպայի սուբյեկտության թեմային, անկասկած է, որ նոր աշխարհակարգի առանցքային հարցերից մեկը դա է, որի պատասխանը չափազանց բարդ պայմաններում փնտրում են Ֆրանսիան ու Գերմանիան, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Եվրամիությունը լքած Բրիտանիան ուկրաինական պատերազմի «հովանու» ներքո բավականին աշխույժ խաղում է Արևելյան Եվրոպայում և ամենևին ուրվական չէ ռիսկը, որ Արևմտյան Եվրոպան ոչ այնքան հեռու ապագայում սուվերենության խնդիր կունենա նույնիսկ Արևելյան Եվրոպայի հանդեպ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում