Մենք մշակութային ինքնության խնդիր ունենք, համազգային նպատակ չունենք: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց երաժիշտ-երգահան Արտո Թունջբոյաջյանը:
Անդրադառնալով օրերս Ազատության հրապարակում Սուպեր Սաքոյի մենահամերգին․ երգահանը նկատեց․ «Ռաբիս երաժշտությունն էլ որակով պետք է մատուցես: Քոփի անելով չես հաջողի, գլոբալ շուկա չես մտնի: Մեզ նորարարությունների մի պլատֆորմ է պետք»: Թունջբոյաջյանը նաև նշեց, որ մենք չպետք է շատ ուշադրություն դարձնենք թե ինչ է ասում Ադրբեջանը: