Ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը ձեռնտու չէ այս փուլում մանդատազրկումը: Խորհրդարանն այս քայլով կզրկվեր գունավորումից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Արա Պողոսյանը:
Նրա խոսքով՝ ընդդիմությունն ու իշխանությունը ունեն պոզիտիվ պարտավորություն հասարակության առաջ․ «Հայաստանի ներքաղաքական կյանքի ճգնաժամի համար անհրաժեշտ է քաղաքական միջավայրի ձևավորում: Հայաստանում քաղաքական միջավայրը այնպիսին է, որ որևէ լիդեր ի վիճակի չէ լուծել այդ խնդիրը: Ընդդիմությունն ու իշխանությունը իրար արժանի հակառակորդներ են: Հայաստանում ներհասարակական կոնֆլիկտ է, 2018-ի իշխանափոխությունը չփոխեց իրավիճակը»:
Քաղաքագետը կարծում է, որ իշխանությունն ու ընդդիմությունը ճգնաժամը հաղթահարելու համար պետք է գնային ռեվոլուցիոն ճանապարհով: