Այսօր՝ հուլիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ՝ 30-ամյա Արթուր Մանուկյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 20 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրին գտնվող ծառերին՝ մի քանիսը կոտրելով։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևորներ՝ 1-ամյա Սուրեն Մ-ն, 22-ամյա Սեդա Ս․-ն, 1-ամյա Անգելինա Մ-ն, 2-ամյա Ալեն Մ-ն, 25-ամյա Ժորա Մ․-ն, 2-ամյա Էմիլ Ն․-ն, 21-ամյա Աննա Խ․-ն, 3 ամսական Անուշիկ Ն․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» ԲԿ։
Նախաձեռնվել է վարույթ։