Մուրադ Փափազյանը քաղաքական անձ է, նրա նկատմամբ որոշումը քաղաքական ծիրի մեջ է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Նոր Յառաջ» թերթի խմբագիր /Ֆրանսիա,Փարիզ/ Ժիրայր Չոլաքեանը:
Չոլաքեանի գնահատմամբ` ՀՀ կառավարությունը Մուրադ Փափազյանի հարցով քաղաքական որոշում է կայացրել. «Թե կառավարության, թե Սփյուռքի որոշ գործիչների քայլերը դատապարտելի են: Առաջին անգամ չէ, որ մուտքի արգելք է դրվում հայ քաղաքական գործիչների նկատմամբ: Սերժ Սարգսյանի օրոք ՀՀ մուտքի արգելք դրվել է Շանթ Ոսկերչյանի նկատմամբ»
Չոլաքեանը կարծում է, որ ստեղծված մթնոլորտը վնասում է Հայաստան-Սփյուռք ռազմավարական հարաբերությունները: