Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը Ղրիմում ձերբակալել է դիվերսանտի։
Ըստ պաշտոնական աղբյուրների՝ տղամարդը ծրագրել էր միանալ ուկրաինական ազգայնական գումարտակին՝ ռուսական բանակի դեմ դիվերսիաներին մասնակցելու համար։
Ղրիմի Հանրապետությունում և Սևաստոպոլ քաղաքում Անվտանգության դաշնային ծառայության վարչությունը հայտնել է, որ Սանկտ Պետերբուրգի 35-ամյա բնակիչը ծրագրում էր անօրինական կերպով հատել ռուսական սահմանը՝ միանալու համար Ուկրաինայում ազգայնական կազմավորմանը։
Ըստ ԱԴԾ-ի՝ «Իր նպատակների իրականացման համար նա ազատվել է աշխատանքից, ձեռք է բերել Քողարկված հագուստ և առաջին բուժօգնության միջոցներ, ինչպես նաև անցել է բժշկական, տակտիկական և կրակային պատրաստության արագացված դասընթաց»։