Հակված չեմ մտածել, որ ռումբերի մասին ահազանգերը խուլիգանություն են, իրավիճակը ճոճելու մի հանգամանք է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական գիտությունների թեկնածու Գուրգեն Սիմոնյանը:
Քաղաքագետը կարծում է, որ ռումբերի կեղծ ահազանգերով փորձում են անկայունության, տագնապի ու ճգնաժամի մթնոլորտ ձևավորել․ «Մենք հիմա գտնվում ենք զանազան ազդեցությունների գոտում: Ագրեսիվ հոգեբանական պատերազմ է․ հասարակությունը չպետք է խուճապի մատնվի»: