Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն սպառնացել է ուկրաինական ազգայնականության գաղափարախոս Ստեպան Բանդերայի հուշարձանը կանգնեցնել չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության մայրաքաղաք Տիրասպոլում։
«ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ, այսկերպ նա արձագանքել է տարածաշրջանի ԱԳ նախարար Վիտալի Իգնատևի հայտարարությանը՝ Մերձդնեստրը Ռուսաստանի կազմում ընդգրկելու ցանկությանը:
Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո Կիևը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է գրավել Մերձդնեստրը, եթե Քիշնևը դա խնդրի։ Հունիսի վերջին Վոլոդիմիր Զելենսկին ասել էր, որ Ուկրաինան պատրաստ է հարվածով պատասխանել «Մերձդնեստրի ռիսկերին»։ Միաժամանակ հանրապետության տարածքում մի քանի ահաբեկչություններ են տեղի ունեցել, որոնց կազմակերպիչների հետքերը, ըստ տարածաշրջանի իշխանությունների, տանում են դեպի Ուկրաինա։