Thursday, 18 04 2024
14:10
ԱՄՆ Սենատը դադարեցրել է ներքին անվտանգության նախարար Մայորկասի իմփիչմենթը
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք
13:40
Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին. Լիտվայի վարչապետն՝ Ալեն Սիմոնյանին
Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ձերբակալվածներ
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև
13:00
Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով
«Բրյուսովի համալսարան» անորոշ անունը ժամանակավրեպ է. այն պետք է վերադառնա իր նախկին կոչմանը
Թարգմանիչների խնդիր ունենք. Փաշինյանը` Բրյուսովի համալսարանի նոր ռեկտորին
Որ հիվանդությունների դեպքում է սահմանափակվում զինծառայությունը. ներկայացնում է ՊՆ նախարարը
Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած
Նորակառույց դպրոցները դասապրոցեսից հետո չեն կողպվելու՝ դառնալու են համայնքային կենտրոններ
12:30
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Արցախից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատանքի է անցել ՀՀ դպրոցներում
Դպրոցներում առանձնացվել է վարչատնտեսական կառավարումը. «դե օրինակ թուղթը, կավիճը միատեսակ կլինեն»
12:20
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
12:10
Սահմանապահ Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ
Լուրերի օրվա թողարկում 12։00
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործով 12 անձ է անցնում
Ու՞մ դիմաց է Ռուսաստանը մերկացնում Կովկասյան ճակատը
11:45
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի

Ով է պահելու Սյունիքը և ուր պետք է ուղղել ուժը

Հայաստանի հանրությունը, հասարակական-քաղաքական դերակատարները շարունակում են աշխուժորեն քննարկել Իրանի հոգևոր առաջնորդի՝ Պուտինի, նաև Էրդողանի հետ հանդիպումներում հայ-իրանական սահմանի առնչությամբ ասված խոսքերը: Ինչպես հայտնի է, Ալի Խամենեին նրանց հետ հանդիպումներում խոսել էր հայ-իրանական սահմանի փակման, կամ արգելափակման անթույլատրելիության մասին: Այդ հայտարարությունը հերթական անգամ հիմք է տվել հայ հանրությանը քննարկել, թե Իրանն ինչի՞ է պատրաստ այդ անթույլատրելին կամ իր համար կարմիր գիծը պահելու համար: Ոմանք համոզված են, որ Իրանն է մեր միակ հույսն ու Սյունիքի փրկիչը, իսկ ոմանք շտապում են հասարակությանը հավաստիացնել, որ պետք չէ տրվել էմոցիաների և ունենալ պատրանքներ:

Այն, որ հայ-իրանական սահմանը Թեհրանի համար ունի կարևոր նշանակություն մի շարք առումներով, անկասկած է և հստակ, անգամ առանց Իրանի պաշտոնյաների կամ հոգևոր առաջնորդի հայտարարությունների: Ամբողջ հարցն այն է, թե Իրանը որքանով է ունակ քաղաքական-դիվանագիտական լծակներով ապահովել իր այդ կարմիր գիծը և դրանով օժանդակել Հայաստանին: Որովհետև մտածել, թե Իրանը պատրաստ է ընդհուպ ռազմական ճաապարհով պահել այդ գիծը, թերևս մոլորություն է, վտանգավոր ինքնախաբեություն: Ըստ այդմ, Հայաստանի հանրության համար բացարձակ անիմաստ և ավելորդ զբաղմունք է քննարկումը, թե արդյո՞ք Իրանը կպահի, կփրկի: Ինչպես որ անիմաստ է որևէ այլ սուբյեկտի վերաբերյալ այդպիսի քննարկում: Հայաստանն ու մեկ գերխնդիր՝ հաշվել այդ կապակցությամբ Իրանի շահերը, համադրել այլ սուբյեկտների շահերի հետ, հաշվել կամ չափել Իրանի համար այլ կարևոր ուղղություններով այդ երկրի շահերի հետ, հասկանալու համար, թե Հայաստանը իր շահերը և իր կարմիր գծերը պաշտպանելու հարցում աջակցության ինչպիսի հավանականություն ունի իրական ռեժիմում: Որովհետև զուտ պահելու կամ փրկելու իմաստով, Հայաստանի հույսը կարող է լինել մեկը՝ Հայաստան-հայություն: Ընդ որում, դա անելու տարբերակն էլ ոչ թե խրոխտ հայտարարություններն են, լինի Սյունիքի, թե ինքնիշխանության մասին ընդհանրապես, այլ Սյունիքի կյանքը հայկական թելերով առավելագույնը պատելն ու բազմապատկելը, իհարկե զուգահեռ փորձելով նաև ավելացնել այլ թելեր՝ իրանական, ռուսական, ամերիկյան, բրիտանական, ֆրանսիական, եվրոպական, արաբական: Սակայն այդ ամենի առանցքում պետք է լինեն ամուր հայկական հյուսվածքները, որոնք կվերաբերեն ամենատարբեր ոլորտների: Քննարկումները, մտավոր և ֆիզիկական ուժն ու էներգիան պետք է ուղղվի այդ հարցի շուրջ քննարկումների ու լուծումների, այլ ոչ թե որևէ արտաքին ուժի իրական, թե մտացածին «փրկիչ» լինել-չլինելու մասին խոսակցությունների և հաճախ անգամ տիեզերական մասշտաբի, սակայն գործնականում զավեշտալի բնույթի դատողությունների:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում