Ադրբեջանն իր վարքով ապացուցել է՝ իրենց վերահսկողության տակ հնարավոր չէ հայկական բնակչության գոյատևում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Էդգար Վարդանյանը:
Վարդանյանի խոսքով՝ եթե փաստացի Ադրբեջանի վերահսկողություն հաստատվի ԼՂ վրա, կնշանակի Արցախի հայաթափում․ «Ռուսները շահագրգռված են Արցախում ապրեն հայեր․ նրանց գործոնը դրական և բացասական հետևանք ունի մեզ համար: Ռուսաստանը շահագրգռված չէ ԼՂ կարգավիճակի լուծմամբ»:
Անդրադառնալով հայ-թուրքական բանակցություններին, քաղաքագետը նկատեց․ «Հայաստանը Թուրքիայի հետ ունի կարմիր գծեր, բանակցելուն այլընտրանք չկա: Եթե չես բանակցում, այլընտրանքը պատերազմն է: Եթե ուզում ենք խաղաղություն, նշանակում է դրա համար ջանքեր»: