Պետք է հստակեցվի, թե որոնք են ԱԱԾ առաջարկի դրդապատճառները: Եթե խոսքը ազգային անվտանգության մասին է, դրա համար կա հատուկ ծառայություն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ի առաջարկին, որով ցանկանում են խստացնել սփյուռքահայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը:
Նրա խոսքով՝ խստացնել օրենքը ինչ-որ վախ ունենալու հիման վրա, ոնց որ մուրճով ճանճ սպանես․ «Լրտեսները բոլորը տեղում են արդեն, դրսից լրտես բերելու անհրաժեշտություն չկա: Այս փոփոխությամբ մարդկանց կտրելու ենք հայրենիքից: Սա միանշանակ խոչընդոտելու է մեր դեմոգրաֆիական աճին: Ժամանակին ամենամեծ ազգն էինք, իսկ այսօր՝ մեռնող: Մեռնող ազգ ենք, սա հերթական բաժանարար գիծը կլինի»: