Wednesday, 24 07 2024
Սպանության համար մեղադրվողը հայտնաբերվել է Ագարակում
14:00
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ
Երևանում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող խումբ. երեք անձ կալանավորվել է
13:40
Դեմոկրատների ամենամեծ աջակիցներից հոլիվուդյան աստղ Քլունին Հարրիսի հետ է
13:30
Հանդիպել են Չինաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները
13:20
Հյուսիսային Կորեայից ուղարկված աղբով լի բեռնված փուչիկն ընկել է Հարավային Կորեայի նախագահական պալատի մոտ
13:10
Կատմանդուի օդանավակայանում ինքնաթիռի բռնկման  հետևանքով 18 մարդ է զոհվել
Փեզեշքիանի հետ կապված Թուրքիայի հույսերը չեն արդարանում. ի՞նչ իմաստ ունի 3+3-ի Թուրքիայում ծրագրվող հանդիպումը
«Ընտրությունները պատերազմի ու խաղաղության հանրաքվե են դառնալու». Կոբախիձե
Հեծանիվ քշելու ժամանակը չէ. պետք է ինտենսիվ աշխատել այս փոքր հաջողությունը բաց չթողնելու համար
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման փորձը
Ենթադրում եմ՝ Քոչարյանին նոր մեղադրանք կառաջադրվի
Իվանիշվիլիի դեմ մահափորձ է նախապատրաստվել
Հնդկաստանի սահուն անցումից ի՞նչ կարող է «վերցնել» Հայաստանը
ՌԴ ՊՆ փոխնախարարը չի ընդունում իր մեղքը
130 հեկտարի վրա կառուցվում է Հայաստանի ամենախոշոր արևային կայանը
Վանաձորի թատրոնը նոր ներկայացման առաջնախաղը կազմակերպել է Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանում
Նյու Դելիում ցուցադրվել են Հնդկաստանում գործունություն ծավալած հայ նկարչի գործերը
11:10
Չեռնոգորիայի խորհրդարանը հաստատել է կառավարության նորացված կազմը
11:00
Հայաստանը դարձել է հնդկական զենքի ամենախոշոր գնորդը
Նախարարն այցելել է ՀԱՊՀ՝ շնորհավորելու ինքնավար մեքենաների միջազգային մրցույթում հաջողության հասած ուսանողներին
10:40
Հզոր Թայֆունը շարժվում է Թայվան՝ Ֆիլիպիններում 12 մարդու կյանք խլելուց հետո
Սեփականատերերը պարտավոր են պահպանել հուշարձան-շենքերը. Երևանի քաղաքապետարանը ԿԳՄՍ նախարարության հետ նոր գործընթաց է սկսել
Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է. հետախուզվողը հանձնվել է Հայաստանին
10:10
Հիլարի Քլինթոնը կոչ է արել Հարիիսին պայքարել Թրամփի դեմ
Մենք մեզ գցում ենք ծուղակը՝ կարծելով, թե պատերազմի ելքը կախված է ԱՄՆ ընտրություններից
«Արտանիշ-9» հնավայրում հայտնաբերվել է Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակի առաջին կեսին թվագրվող դամբարանադաշտ
09:40
Նավթի գները նվազել են- 23/07/24
«Ադրբեջանցիների վերադարձը» կմատուցվի ցավալի փոխզիջման սոուսով. թույլ չտալ հարցի լեգիտիմացում
09:20
Հնդկաստանը դանդաղ տեմպերով զենքի արտահանող է դառնում

Էական փոփոխության արդյունքում ներդրում անելը, գործարարությունը ՀՀ-ում կդառնա ավելի եկամտաբեր. մշակվել է ճանապարհային քարտեզ

Հայաստանում նոր ներդրումները խթանելու, ներդրումային միջավայրը բարելավելու, օտարերկրյա ներդրողների համար Հայաստանը գործարարության համար բարենպաստ միջավայր դարձնելու նպատակով մշակվել է Հայաստանի ներդրումային բարեփոխումների ճանապարհային քարտեզ՝ մշակված միջազգային լավագույն փորձի հիման վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 22-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հայաստանի գործարար միջավայրի բարելավում» ծրագիրը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին փոխանցեց ճանապարհային քարտեզը:

«Փաստաթուղթը մարմնավորում է միջազգային լավագույն մոտեցումներն ու ստանդարտները՝ հարմարեցված Հայաստանի պայմաններին: Այն գործողությունների ծրագիր է: Այս ճանապարհային քարտեզը կարող է ծառայել որպես ուղեցույց, որը օտարերկրյա ուղղակի ներդրումները կուղղորդի Հայաստան»,-ասաց ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալլելոն՝ վստահեցնելով, որ պատրաստակամ են օգնելու Հայաստանին այդ կարևոր նախաձեռնությունն իրականացնելու ճանապարհին:

Փաստաթուղթը ստեղծվել է միջազգային և տեղական փորձագետների համատեղ ջանքերով, առաջարկել են միջազգային լավագույն փորձից բխող լուծումներ՝ հաշվի առնելով Հայաստանի ներդրումային միջավայրի առանձնահատկությունները: Էկոնոմիկայի նախարարության մասնագետները ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հայաստանի գործարար միջավայրի բարելավում» ծրագրի փորձագետների հետ բազմաթիվ աշխատանքային հանդիպումներ են ունեցել ճանապարհային քարտեզի մշակման ընթացքում:

Ալլելոն ընդգծեց, որ Հայաստանում մեծ առաջընթաց են տեսել ոլորտում: Նոր ծագող խնդիրները հասցեագրելու համար էլ հենց 2020-ին ԱՄՆ ՄԶԳ-ն սկսել է «Հայաստանի գործարար միջավայրի բարելավում» ծրագիրը: Նա վստահեցրեց, որ կշարունակեն Հայաստանի հետ համագործակցությունը՝ այդ ճանապարհային քարտեզի իրականացման ճանապարհին:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ նշեց, որ Հայաստանի տնտեսական բարեփոխումների՝ կառավարության օրակարգում ներդրումային բարեփոխումները շատ կարևոր դեր ունեն: «Իմ գնահատմամբ՝ ներկայացված առաջարկությունները լավագույնս համապատասխանում են մեր երկրի տնտեսական իրողություններին և կառավարության առաջնահերթություններին: Այս փաստաթղթից կառավարության ակնկալիքները մեծ են: Եվ դրա բարեհաջող իրականացնումը տալու է շոշափելի արդյունքներ՝ ապահովելով կառավարության 2021-2026 թթ ծրագրով նախանշված թիրախային ցուցանիշները»,-ասաց Քերոբյանը:

Քարտեզի մշակման ամբողջ գործընթացին մասնակցություն է ունեցել Էկոնոմիկայի նախարարությունը, շատ հարցեր ճշգրտվել, համապատասխանեցվել են կառավարության միջոցառումների ծրագրին: Ճանապարհային քարտեզը բխում է կառավարության միջոցառումների ծրագրից: Կառավարության միջոցառումների ծրագրով նախանշված է ներդրումների հարաբերակցությունը ՀՆԱ-ի հետ հասցնել 25 տոկոսի, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների հարաբերակցությունը ՀՆԱ-ի հետ՝ 6 տոկոսի: «Այսօր 1.7 տոկոսի վրա ենք կանգնած, առջևում մեծ հնարավորություններ ունենք»,-ասաց Քերոբյանը:

Նախարարի խոսքով՝ ճանապարհային քարտեզին համապատասխան կան մի քանի ուղղություններով աշխատանքներ՝ թե օրենսդրական, թե ներդրումային միջավայրը խթանելու կոնկրետ գործիքակազմի ներդրման միջոցով: «Կարծում ենք, որ սրա հաջորդ քայլն արդեն ճանապարհային քարտեզի ավելի հղկումն է, այն կառավարության որոշման տեսքի բերելը, որին կհաջորդի համապատասխան ներդրումային քաղաքականությունը: Հույս ունենք, որ կվերջացնենք աշխատանքը՝ «Ներդրումների մասին» նոր օրենքով, որը հուսով ենք՝ մինչև տարվա վերջ կունենանք»,-ասաց Քերոբյանը:

Նախարարը կարևորեց նաև ներդրումների խթանման գործակալությունների հզորացումը, դեսպանությունների աշխատանքը, կոմպլեքս աշխատանքի արդյունքում պետք է ձգտել, որ ներդրումները աճեն և հասնեն այն մակարդակին, որը նախանշվել է կառավարության միջոցառումների ծրագրով: Քերոբյանն իրատեսական է համարում 2024 թվականին այդ թիրախին հասնելը:

«Տեղական և արտասահմանյան գործարարները պետք է իրազեկված լինեն, որ մի շարք լուրջ փոփոխությունների, լիովին նոր մոտեցումների շնորհիվ գործարարությունը Հայաստանում դառնում է հարմար և ապահով, դյուրացվում են ընթացակարգերը, և ներդրումներն այստեղ լինելու են արդարացված և եկամտաբեր, օրենսդրական դաշտը՝ կանոնակարգված, վարչարարությունը՝ պարզ և արդար: Բոլոր հնարավորություններով ներդրումներն ու գործարարությունը Հայաստանում խրախուսվում է պետության կողմից»,-ասաց Քերոբյանը:

Նախարարը նշեց՝ ստանալով ճանապարհային քարտեզը, իրենց համար բացվել է ավելի մեծ աշխատանքային դաշտ, սրանով սկսում են բարեփոխումները կյանքի կոչելու գործընթացը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում