Tuesday, 09 06 2026
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Երբ որևէ տեղ պատերազմ է լինում, մեր երկրի քաղաքացիության համար հերթ են կանգնում․ Քոչարյան
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով
Սպասվում է կարճատև անձրև
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
ՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին․ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել
09:10
Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
Լարսը բաց է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

«Նաիրի» կինոթատրոնի շահագործման իրավունքը հանձնվել է Ազգային կինոկենտրոնին

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը

– Պարոն Գևորգյան, ի՞նչ ֆիլմեր են նկարահանվում կինոկենտրոնի աջակցությամբ:

– Հայաստանի ազգային կինոկենտրոնն ստեղծվել է 2006 թ.-ին: Հայաստանի ազգային կինոկենտրոնը «Հայֆիլմ» կինոստուդիայի իրավահաջորդն է, բայց ի տարբերություն «Հայֆիլմ»-ի, որը ժամանակին զբաղվում էր ֆիլմարտադրությամբ, Ազգային կինոկենտրոնը Մշակույթի նախարարության կառույցում զբաղվում է կինոմշակութային քաղաքականությամբ: Աշխատանքի ոլորտը շատ մեծ է, ծավալը՝ ընդգրկուն: Այսօր նկարահանվում են 5-ից ավելի անիմացիոն ֆիլմեր: Առաջին լիամետրաժ ֆիլմը «Սասնա ծռերն» է, Գայանե Մարտիրոսյանն է անիմացիոն ֆիլմ նկարահանել, Ռ. Սահակյանցը մինչև մահանալը սկսեց մի շատ լավ ֆիլմերի շարք՝ «Ճանապարհ դեպի տուն», որն անավարտ մնաց: Ընդամենը 40 րոպե հասցրեց նկարել: Պիտի փորձենք նորից պահպանել մեր ազգայինը, արմատները, մեր ազգային տեսակը ու որակը, երիտասարդներին էլ ուղղորդենք այդ ուղղությամբ:

– Կինոարտադրության պրոցեսում ի՞նչ առաջընթաց կա:

– Առաջընթացը զգալի է, քանի որ երիտասարդներին զուգահեռ աշխատում են մեր վարպետները՝ Վիգեն Չալդրանյանը, Հարություն Խաչատրյանը, Սուրեն Բաբայանը, Ալբերտ Մկրտչյանը:

– Մի կողմից նկարահանվում են արժեքավոր ֆիլմեր, ինչպես դուք եք ասում, մյուս կողմից՝ նկարահանվում են սերիալներ, որոնք ողողում են եթերը: Չե՞ք կարծում, որ մարդիկ ի վիճակի չեն լինի ընկալել այլևս բարձրաճաշակ ֆիլմեր:

– Ոչ միայն չեմ կարծում, այլև այդ պահը շատ մոտ է ու հասունանում է, որովհետև այսօր իսկապես մեր հեռուստաընկերությունները առաջ ուրիշ սերիալներ, հիմա ուրիշ սերիալներ են ցույց տալիս տեղական: Իհարկե, ժամանակն ամեն ինչ փոխեց, ու դա հանգեցրեց ճաշակի անկման: Բարձր արժեքի հետ հարաբերվելու, շփվելու հնարավորությունն այնքան քչացավ, որ այսօրվա սերնդի ճաշակն անկում ապրեց: Բայց եթե համեմատենք մի քանի տարի առաջվա ու այսօրվա, որոշակի տեղաշարժ կա դեպի արվեստը, իսկական մշակույթը: Այսօր արդեն օպերային, թատերական ներկայացումներ են արվում, կինոյում բավական մեծ աշխուժություն կա: Ֆիլմեր են նկարահանվում ու նկատելի է, որ հանդիսատեսը կամաց-կամաց կվերադառնա: Դա ժամանակ է պահանջում, բայց կվերադառնա: Այդ ուղղությամբ էլ աշխատում ենք:

Մեծ, իսկական կինո հասկացությունը կարծես հետին պլան է մղվում, իսկապես այդ վտանգը կար: Իհարկե, ժամանակը շատ բան փոխեց: Մի քիչ խնդիրներ կային հեռուստաընկերությունների հետ՝ ցուցադրման իմաստով: Մեզ շատ հաճախ ասում են՝ ինչո՞ւ հայկական ֆիլմեր չկան: Հիմա երբ ասում ենք՝ այդ ֆիլմերը կան, ասում են՝ բա ո՞ւր են, որտե՞ղ պիտի տեսնենք: Եթե ժամանակին երազում էինք գնալ մասնակցել գոնե մի փառատոնի, հիմա կարող ենք Ա կարգի բոլոր փառատոներին մասնակցել: Միայն 2010 թ. 14 ֆիլմ մասնակցել է 38 փառատոնի, միայն 18 գլխավոր մրցանակ ունենք: Կաննում մշտական տաղավար ունենք:

– Ի՞նչ արեցիք այդ առումով:

– Առաջին քայլը, որ արեցինք, պայմանավորվածություն ձեռք բերեցինք Հանրային հեռուստաընկերության հետ, որ Կինոկենտրոնի բոլոր ֆիլմերը ցուցադրվեն այդտեղ: Փորձում ենք մյուս հեռուստաընկերությունների հետ ևս համագործակցել: Պետք է նպաստենք, որ ֆիլմերը տարածվեն հանրապետությունով մեկ: Փորձում ենք ստեղծել կինոմշակութային, կինոցուցադրման մի կենտրոն, խոսքը «Նաիրի» կինոթատրոնի մասին է: Դահլիճի շահագործման իրավունքը վերցրել ենք:

– Պետությունը, ըստ Ձեզ, կարո՞ղ է վերականգնել կինոցանցը: Անցկացնում ենք կինոփառատոներ, այնինչ ունենք 1,5 կինոթատրոն:

– Դա, ըստ էության, անհնար է: Առաջ 400-500 կինոթատրոն կար, բայց պետությունը հնարավորություն չի ունենա միանգամից վերականգնել այն: Արդեն 2 կինոթատրոն կունենանք աշնանից: Կան նախագծեր, դրանց մասին դեռ վաղ է խոսելը, սակայն նպատակ ունենք ստեղծել կինոթատրոնների ցանցեր՝ մուլտիկոմպլեքսներ, որտեղ կլինի 5-6 կինոդահլիճ, տարբեր ճաշակի մարդկանց համար: Պետք է հուսանք, պիտի փորձենք, և կարծում եմ՝ կստացվի: Անպայման կունենանք այդ կենտրոնը:

– Ի՞նչ ֆիլմեր են ցուցադրվելու «Նաիրի»-ում:

– Այնտեղ չեն ցուցադրվի սարսափազդու, էրոտիկ ֆիլմեր: Դա մի վայր կլինի, որտեղ հանդիսատեսը կգնա ու կդիտի հայկական բարձրարժեք, մանկական ֆիլմեր, համաշխարհային մեծության վարպետների աշխատանքներ:

– Խնդիրը ո՞րն է, որ մեր հեռուստաընկերությունները չեն ցուցադրում կամ խուսափում են ցուցադրել հայկական ֆիլմեր:

– Չեն խուսափում: Ֆիլմերն ամբողջությամբ չէ, որ ցուցադրվում են պետական միջոցներով: Պետական աջակցությունը շատ քիչ է: Պատկերացրեք, կես միլիոն դրամով նկարահանվում են կարճամետրաժ ֆիլմեր, դեբյուտներ, վավերագրական ու լիամետրաժ ֆիլմեր: Գումարի մեծ մասը հայթայթում են պրոդյուսերները: Պրոդյուսերը պետք է ցուցադրման իրավունքը վարձով տա հեռուստաընկերություններին, կրիչների վրա, CD-ների վրա վաճառի: Իսկ հեռուստատեսությունը փող չի վճարում մեզ մոտ, կինոթատրոններ չկան, թվային կրիչներն էլ վատ են վաճառվում: Պրոդյուսերը չի էլ կարող ֆիլմերը նվիրել հեռուստաընկերություններին:

– Չե՞ք կարծում, որ չափորոշիչներն են փոխվել, արժեքային չափանիշները:

– Իհարկե, փոխվել են, պիտի փորձենք վերադառնալ արմատներին, մեր մշակույթը ճիշտ, ազնիվ ներկայացնել, քանի որ մեր մշակույթը շատերը փորձում են յուրովի ներկայացնել թե՛ սերիալներում, թե՛ հաղորդումներում: Դաշտը դատարկ էր, և այդ դաշտը պիտի լցվեր: Լցվեց խոտանով: Կամաց-կամաց մոլախոտի պես պետք է քաղհանել, լավը ներարկել:

– Երեխան այսօր եթերում տեսնում ու կրկնօրինակում է իր «հերոսներին»:

– Դե, դա արդեն այդպես է ստացվել: Հիմա պետք է փորձենք հետ վերադարձնել կորցրածը: 20 տարի առաջ ծնված սերնդին դժվար է հետ բերել, բայց հիմա էլ է ծնվում նոր սերունդ, գոնե աճող մյուս սերնդին փորձենք փրկել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում