Tuesday, 16 07 2024
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը Քիշնևում մասնակցել է ԱՄՀ և ՀԲ խորհուրդների՝ Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի հանդիպմանը
Վրականգնվել է պետությանը պատճառված 224 մլն 641 հազար դրամ վնասը
Իսրայելի հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել Լիբանանի հարավում. ԶԼՄ-ներ
11:30
Ֆասթ Բանկը համալրել է կանոնադրական կապիտալը 10 մլրդ ՀՀ դրամով
11:20
Թրամփը վիրակապված ականջով ներկայացել է հանրապետականների համագումարին
ԲՏԱ նախարարը Հայաստանի տնտեսության զարգացման ծրագրերում կարևորում է մասնավոր ընկերությունների դերը
11:00
Ուկրաինացիների գրեթե կեսը կողմ է Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելուն
Երևանում քարտեզագրվել է ավելի քան 50 հազար ծառ, ստեղծվել տեղեկատվական շտեմարան
10:40
Թրամփը հայտնել է փոխնախագահի իր թեկնածուի անունը
«Զանգեր»–ի մոտ մեքենան ընկել է ձորը
Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցվել են
Ուղևորը տեղում մահացել է, մյուսները տեղափոխվել հիվանդանոց
Չինաստանը «կիսում է» Կենտրոնական Ասիան, ու՞մ նյարդերն են տեղի տալու
09:45
«Երկու կողմն էլ պետք է դժվար ընտրություն կատարի և գնա բարդ փոխզիջումների»․ Միլլեր
Հայաստանի ԶՈւ-ն ցույց է տվել՝ պատրաստ է նոր մակարդակի վրա գործակցել ամերիկյան բանակի հետ
Սպասվում են տեղումներ
Իշխանությունը հավես չունի զբաղվելու եվրաինտեգրմամբ. որոշել են հրաժարվել հանրաքվեից
08:45
Նավթի գները նվազել են – 15/07/24
Քննարկվել է ԼՂ-ից տեղահանված երեխաների կրթության հարցը
Մամիկոն Ասլանյանը կալանքն օգտագործել է օգուտով՝ 50 կգ նիհարել է. «Հրապարակ»
Հնդկաստանի խնդիրը Կովկասում, ընդդեմ «թյուրք-պակիստանյան» պատի
01:00
«Հանրապետական» ​​կուսակցությունը Թրամփին պաշտոնապես առաջադրել է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու
Քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ Թալինի փոխքաղաքապետը ծեծել է իրեն և վնшսել իր «Opel»-ը
Սևանում սապբորդինգով զբաղվող քաղաքացին չի կարողացել վերադառնալ ափ
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կան տուժածներ
Հայաստանը տարածաշրջանում ոլորտի գլխավոր դերակատարներից մեկը դառնալու ներուժ ունի
Աղձքում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
Հայաստանը չի կարող մնալ տարածաշրջանի «կույր աղիք»
Երևանում միաժամանակ ձերբակալվել է 8 անձ. նրանցից 2-ը հետախուզվում էին սպանության փորձի համար
«Չջղայնացնելու ռազմավարությամբ» մնալու ենք թակարդում

Ուկրաինական պատերազմի սև մարտահրավերը Եվրոպայում. սպառնալիք բոլորի համար

Գերմանական «Դոյչե Վելլե»  հեղինակավոր ալիքը հայտնում է, որ Ուկրաինայից Եվրամիության երկրներ մաքսանենգ ճանապարհով տեղափոխվում է զենք և զինամթերք, որոնք վաճառվում են «սև շուկայում», այդ կերպ առաջացնելով ահաբեկության վտանգ: SWR իրավական հասարակական մեդիաընկերությունը տեղեկացրել է այդ առնչությամբ Եվրոպոլի խորհրդապահական զեկույցի մասին, որն ուղարկվել է Եվրոպայի Խորհուրդ: Ըստ զեկույցի, Ուկրաինայի սահմանին կարող են ստեղծված լինել մաքսանենգ օջախներ, որոնց միջոցով զենք և զինամթերք է տեղափոխվում Եվրոպայի այլ երկրներ: Զեկույցի հեղինակները նշում են նաև փաստերի մասին, երբ ուկրաինացի փախստականները զենքով են վճարել տաքսու ծառայության համար:

Ավելի վաղ, Եվրամիության ներքին գործերի հանձնակատար Իլվա Յոհանսոնը հայտնել էր մտահոգություն, որ Ուկրաինայից մաքսանենգ ճանապարհով ԵՄ երկրներ տեղափոխվող սպառազինությունը կարող է հայտնվել մաֆիոզ և այլ հանցավոր խմբավորումների ձեռքին, ինչպես էր օրինակ բալկաններում պատերազմի տարիներին: Նախկին Հարավսլավիայում մի քանի տարի տևած պատերազմի հետևանքով տեղի ունեցավ նաև հանցավորության «արտահանում» եվրոպական այլ երկրներ: Եվրամիությունից զգալի ջանք պահանջվեց իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար: Ներկայումս նույն վտանգը, թերևս առավել մեծ մասշտաբով կանգնում է ուկրաինական պատերազմի հետևանքով: Առավել մեծ մասշտաբով, հաշվի առնելով ոչ միայն պատերազմի տևականության և ներգրավված սպառազինության ծավալների հանգամանքը, այլ նաև ուղղակի, թե անուղղակի ներգրավված աշխարհաքաղաքական սուբյեկտների և շահերի բազմազանությունը, պատերազմի աշխարհակարգային նշանակությունը, ինչն անկասկած չափազանց բարձրացնում է դիմակայության և պայքար գործիքակազմում նաև հանցավոր տարրերի վրա «խաղադրույք» կատարելու հավանականությունը:

Ուկրաինական պատերազմի ոչ միայն տնտեսական, այլ նաև այդ «սև» մարտահրավերն է, որ եվրոպական առաջնորդների զգալի մասին ստիպում է մտածել պատերազմը որքան հնարավոր է շուտ կանգնեցնելու մասին, թեև մյուս կողմից նկատելի է նաև, որ Եվրամիությունը թերևս վաղուց կորցրել է դա անելու վճռորոշ թելեր տնօրինելու հնարավորությունը: Մինչդեռ, խնդիրը մարտահրավեր է ոչ միայն Եվրամիության համար, այլ նաև գործնականում արդիական աշխարհի, որովհետև Եվրամիությունը խոշոր հաշվով մի նախագիծ էր, որ արտահայտում էր արդիականության հաջողությունը, դառնալով դրա յուրօրինակ խորհրդանիշ և ուղենիշ: Այդ իմաստով, Եվրամիությանն առնչվող խորքային ճգնաժամային այդ երևույթները մեծ հաշվով սպառնալիք ու մարտահրավեր են բոլոր այն սուբյեկտների համար, որոնց համար արդիական զարգացման ու հանրային համակեցության բարձր ստանդարտները ունեն ընդհուպ անվտանգության գործոնի նշանակություն: Իսկ Հայաստանը, հաշվի առնելով մի շարք միջավայրային և պատմա-քաղաքական իրողություններ, անկախությունից ի վեր փորձել է դիրքավորվել հենց այդ դաշտում: Արդյունավետ, թե ոչ, դա այլ խնդիր է, այսպես ասած «տեխնիկական» հարց, որը կասկածի տակ չի դնում ռազմավարական իմաստով դիտարկված ուղենիշի անհրաժեշտությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում