Monday, 04 12 2023
Առանց Ռուսաստանի․ Նոր հնարավորություն Հայաստանի հավաքականի համար
Նոր պայմաններ Մխիթարյանի համար․ Մեծ ֆուտբոլիստի ուղին․․․
Ինչու չառաջադրվեց Արթուր Սողոմոնյանը․ Ով կհաղթի ՀՖՖ-ի նախագահի ընտրություններում
Սպերցյան, Տիկնիզյան․․․ Ամենաթանկ ֆուտբոլիստների թարմացված ցուցակը
Հայտնի է, թե որ դիրքում Հայաստանը կավարտի տարին ՖԻՖԱ-ի աղյուսակում
Մխիթարյանը ճիշտ էր․ Պատմությունը կրկնվեց․․․
Ռուսաստանի հաղթանակն առանց հայերի
Սպերցյանն ու Տիկնիզյանը կհեռանա՞ն․ Նոր զարգացումներ․․․
Միայն Թուրքիան․ Հայաստանի հավաքականի դիրքը տարածաշրջանում
Պետրակովը պետք է մնա․ Կարևոր փաստեր Հայաստանի հավաքականի մասին
Պայքարն ավարտված չէ․ Խորվաթներից կրած պարտության հետագիծը
Հայաստանի ազգային հավաքականը Զագրեբում զիջեց Խորվաթիային
Վերջին խաղի արժեքը․ Ինչու է զգուշանում Խորվաթիայի մարզիչը․․․
Պետրակովի կապիտալը․ Ինչու չհաղթեցինք Ուելսին․․․․
Գերազանց խաղ ցավալի ոչ-ոքի. Հայաստան-Ուելս` 1:1
Հաղթել կեղտոտված մարզաշապիկով․ Ինչ է ասել Պետրակովը ֆուտբոլիստներին
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ուելսի դեմ խաղում․ 1in.am
Պատմական կիսաեզրափակիչ Երևանում․ Հայաստանի բացառիկ հնարավորությունը
Լուրջ կորուստ Ուելսի հավաքականում․ Ուշագրավ փաստեր մեր մրցակցի մասին
Ֆուտբոլի տոմսերը «սպառված» են. Ինչպես ձեռք բերել և որքան արժեն դրանք
Հայաստանի հավաքականի առաջին մարզումը Ուելսի դեմ խաղից առաջ
Սկսում ենք․ Որ դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճի Եվրո-2024-ի ուղեգիր
Սպերցյանը «Յուվենտուսում»․ Նոր զարգացումներ հայ ֆուտբոլիստի շուրջ
Փոփոխություններ Հայաստանի հավաքականում․ Պետրակովը խմբագրել է կազմը
Հազարավոր բրիտանացիներ կժամանեն․ Մահվան խաղը Երևանում
ՀՖՖ նախագահի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին
Բաքվի փոխարեն՝ Բուդվա․ Էրիկ Իսրայելյանի վերադարձը․․․
ՈւԵՖԱ-ի վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ․ Որակազրկելու անատոմիան
Տոտալ բոյկոտ. Որ երկրները օգնության ձեռք մեկնեցին Ռուսաստանի հավաքականին
ՀՖՖ-ի հարվածն ու «ֆինտը»․ Ինչպես են սպառվում Հայաստան-Ուլես խաղի տոմսերը

Հայ աղջիկների հմայքը չօգնեց «Արարատ-Արմենիային»․․․

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիային» չհաջողվեց սեփական հարկի տակ հաղթել էստոնական «Պայդեին»։ Չնայած, որ մեր թիմն ունի տարածքային առավելություն այնուամենայնիվ հյուրերին հաջողվեց սեփական դարպասը պահել անառիկ։ «Պայդեն» կարգով ցածր է «Արարատ-Արմենիայից», ունի ավելի թույլ կազմ և շատերին թվում էր, թե Երևանում մեր փոխչեմպիոնը համոզիչ հաղթանակ կտանի։ Բուքմեյքերներն իրենց հերթին «Արարատ-Արմենիայի» հաղթանակի համար սահմանել էին 1․55 գործակից։ Ինչու հայկական ակումբին չհաջողվեց հաղթել։ 2021/2022 թթ․ մրցաշրջանից հետո «Արարատ-Արմենիայում» տեղի էին ունեցել էական փոփոխություններ։ Թիմից հեռացել էր գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն, ինչպես նաև մի շարք առաջատար ֆուտբոլիստներ։ «Արարատ-Արմենիան» Հայաստանի առաջությունից հետո գլխավորեց մեր երկրի լավագույն մասնագետներից մեկը՝ Վարդան Բիչխչյանը։ Թիմը համալրվել էր նաև մի շարք առաջատար ֆուտբոլիստներով, որոնց թվում են Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ, Գևորգ Ղազարյանը, Հակոբ Հակոբյանը, Արման Հովհաննիսյանը, Ստյոպա Մկրտչյանը, «Փյունիկի» լավագույն ռմբարկու Ուգո Ֆիրմինոն։ Կարո՞ղ էր արդյոք նման փոփոխություններից հետո Վարդան Բիչախչյանը օրերի ընթացքում ձևավորել մարտունակ կոլեկտիվ։

Նշենք, որ երեկ «Արարատ-Արմենիան» առաջին պաշտոնական հանդիպումը անցկացրեց Բիչախչյանի գլխավորությամբ։ «Ուսումնասիրել էինք մրցակցին, գիտեինք ինչ ոճով է խաղում: Պաշտպանությունից էր գործում, փորձում էր արագ հակագրոհներով արդյունքի հասնել: Առաջին տասը րոպեն մի փոքր վստահության պակաս կար, որի արդյունքում մի քանի դրվագում սխալվեցինք, բայց հետո մտանք խաղից մեջ ու և մրցավեճի հետագա ընթացքն անցավ մեր թելադրանքով: Չկարողացանք իրական պահ ստեղծել: Ունեինք նպաստավոր պահեր, երբ կարելի էր ավելի գրագետ հարվածներ կատարել, բայց ցավոք չստացվեց: Ամեն դեպքում մեր առաջադրանքի մեջ մտնում էր խնդիը լուծել պատասխան խաղում ու ոչ մի դեպքում վաբանկ չգնալ՝ չկորցնելով կարգապահությունը: Ինչ հաշիվ էլ գրանցվեր այսօր, դիմակայության ելքը վճռվելու էր ու վճռվելու է էստոնիայում: Շանսերը գնահատում եմ 50/50»: Խաղային սխեմայի փոփոխություն չենք կատարել: «Պայդեն» բավականին ագրեսիվ, կոմպակտ ու կարգապահ թիմ է: Եթե նայել եք Թբիլիսիի «Դինամոյի» հետ նրանց խաղը, ապա նույն պատկերն այնտեղ էր: Պետք է գիտակցնեք, որ միակ ելքը մեր արագ խաղը պետք է լինի: Մեր դանդաղ խաղի պառճառով էր, որ մրցակիցը հասցնում էր մանր-մունր խախտումներ անել, իսկ դա մեզ ձեռնտու չէ»․- խաղից հետո ասել է Վարդան Բիչախչյանը։ Վերջինիս յուրաքանչյուր պնդման հետ, այո կարելի է համաձայնվել, բայց․․․։ Առաջին հայացիքից «Արարատ-Արմենիայի» չհաղթելն ունի միանգամայն օբյակտիվ պատճառներ։ Թիմն ունի նոր մարզիչ, նոր ֆուտբոլիստներ կա խաղացվածության խնդիր։ Այստեղ սակայն հարց է ծագում, ինչո՞ւ են նման խնդիրներ մեր ակումբներում ծագում եվրագավաթային մրցաշարերին ընդառաջ։ Արդյո՞ք հնարավոր չէ կարևորագույն մրցաշարերին ներկայանանալ պատրաստ վիճակում։ Ի՞նչ են ուզում մեր թիմեր։ Ցանկանում են հաջողության հասնել Հայաստանում բավարարվել դրանով, թե՞ փորձել առաջ շարժվել նաև եվրագավաթներում։ Հարցի պատասխանը գտելն իրականում դժվար է։ Նման մատոցումներով նույն Կոնֆերենցիաների լիգայում հնարավոր չէ առաջընթաց գրանցել։

Ինչևէ խաղից հետո «Պայդեի» գլխավոր մարզիչ Կարել Վոոլեյդն ասել է, որ իրենց ֆուտբոլ են խաղում հանուն աղջիների և որ տպավորված է հայ աղջիկների գեղեցկությամբ․ «Մարզչական կարիերայի ընթացքում շատ ասուլիսների եմ մասնակցել, բայց երբեք այսքան գեղեցիկ աղջիկներ չեմ տեսել թե ասուլիսներին, թե վերջին երեք օրում Հայաստանում: Լավ մարդիկ, լավ երկիր: Կարծում եմ՝ տղաները ֆուտբոլ են խաղում հանուն աղջիկների: Դրա համար ենք մենք ֆուտբոլ խաղում»: Այստեղ հարց է խագում, ո՞ւմ համար են ֆուտբոլ խաղում հայկական թիմերը։

Արդյո՞ք հայ աղջիկներն արժանի չեն, ավելի լավ խաղի։ Արդյոք մեր աղջիկների գեղեցկությունը չի ստիպում խաղալ ավելի լավ։ Հարցի պատասխանը թողնում ենք մեր թիմերի ֆուտբոլիստներին։ «Պայդե»-«Արարատ-Արմենիա» պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 21-ին։ա

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում