Monday, 22 07 2024
Խոշոր ավտովթար Երևանում. կա 3 զոհ, 1 վիրավոր
Սփյուռքի գիտնականները պարտիզանական դիմադրության են բախվում. քաղաքական կամքը ահագին բան կփոխի
12:30
Ովքե՞ր կարող լինել Հարիսի մրցակիցները նախագահական թեկնածուի մրցավազքում
Մեծ անակնկալներ են սպասվում. ՀՀ-ն ժամանակ է ձգում, որովհետև ԱՄՆ-ի ընտրությունները շատ հարցեր կփոխեն
Մենք ողջունում ենք ԵՄ կողմից կայացված պատմական որոշումները. Միրզոյան
Էրդողանը նոր ալյա՞նս է անոնսավորում
«Iveco»-ը դուրս է եկել ճանապարհից և շուրջ 180 մ գլորվել ձորը
«Կարմիր խաչը» այցելել է Բաքվում պահվող ԼՂ նախկին ղեկավարներին
Թուրքիայում BRICS-ին անդամակցության հայտ տալու կոչ են արել
Շրջապատվե՛ք ձեզ խրախուսող մարդկանցով, որոնք հավատում են ձեր երազանքին նույն նվիրումով, ինչպես՝ դուք». նախարար
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Սյունիքում հրաձգարանի հարևանությամբ տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին
Ուղիղ․ Ժողովրդավարական ուժերի հարթակը նախաձեռնում է ստորագրահավաք ԵՄ անդամակցության նպատակով
10:50
Բայդենն ընտրապայքարից հրաժարվել է հարցումների արդյունքների պատճառով. աղբյուրներ
10:40
ՆԱՏՕ-ի 500 000 զինվորական բարձր պատրաստության վիճակում է. դաշինքի խոսնակ
10:30
Բայդենին համոզել են հրաժարվել նրա ամենամոտ խորհրդականներից երկուսը
Տիգրան Մկրտչյանը Հունաստանի վարչապետի գրասենյակի համակարգողին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականության մարտահրավերները
10:10
Բիլ և Հիլարի Քլինթոնները պաշտպանել են Կամալա Հարիսիի թեկնածությունը
ԵՄ-ն բերում է որակ. միայն սա կարող է ամեն ինչի չափանիշ լինել
09:50
Կալիֆորնիայի նահանգապետը սատարում է Հարիսին
09:40
Մրցապայքարը թողնելու որոշումը Բայդենը կայացրել է վերջին 48 ժամում
Բուհերի վիճակն աղետալի է. ժամանակին ունենում էինք 19-20 հազար դիմորդ, այսօր՝ 12-14 հազար
09:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը Բայդենին կոչ է արել հրաժարական տալ
Մեքենան ընկել է փոսը, տուժածներից մեկի վիճակը ծանր է
Բաքուն ուզում է խառնել քարտերը. ինչքան շատանան միջնորդները, այնքան կբարդանա իրավիճակը
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
«Կեսօրից առաջ և հետո» Սիրանույշ Պապյանի հետ
Քաղաքացուն դուրս են բերել ձորից
08:10
«Հպարտ եմ նախագահի աջակցությունը ստանալու համար». Հարիս
Ժամանակը՝ ագրեսոր Ալիեւի եւ հեծանվորդ Փաշինյանի միջեւ

Հայաստանը և Ֆրանսիան նախապատրաստվում են Շառլ Ազնավուրի 100-ամյակին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է «Ազնավուր» հիմնադրամի ներկայացուցիչներին՝ հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրի (Սարկիսյան) գլխավորությամբ:

Հանդիպման նպատակն էր քննարկել Շառլ Ազնավուրի 100-ամյակին (2024 թ.) նվիրված միջոցառումների ծրագիրը, համագործակցության ուղիները:

Քրիստինա Ազնավուրի տեղեկացմամբ՝ ֆրանսիական կողմը նախապատրաստական աշխատանքների փուլում է. մինչև 2024 թ.-ը Ֆրանսիայում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը, որի նախագիծն արդեն պատրաստ է, նախատեսվում է անցկացնել խոշորամասշտաբ համերգ, բացել Ազնավուրի կենսագործունեությանը նվիրված ցուցահանդես: Երևանի քաղաքապետարանի հետ քննարկման փուլում է Հայաստանում ևս Ազնավուրի արձանը տեղադրելու հարցը:

«Ազնավուր» հիմնադրամի տնօրենն առաջարկել է բոլոր միջոցառումներն անցկացնել Ֆրանսիայի հետ զուգահեռ, այդ թվում՝ արձանի տեղադրումը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է հյուրերին և ուրախությամբ փաստել, որ հայաստանյան կողմը սիրով կհամագործակցի հիմնադրամի հետ միջոցառումների ծրագիրն իրականացնելիս, և աշխարհահռչակ շանսոնիեի հոբելյանը Հայաստանում կնշվի նույնքան վառ, որքան Ֆրանսիայում:

«Մենք պատասխանատու ենք, որ հայ-ֆրանսիական օրակարգը որևէ հարցում չտուժի»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Քննարկման ընթացքում կողմերը որոշել են հոբելյանի շրջանակում ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով՝ համակարգելու հոբելյանական միջոցառումները:

Արթուր Մարտիրոսյանն իրազեկել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծվել է համակարգող աշխատանքային խումբ՝ Հայաստանում գործող Ֆրանկոֆոնիայի բոլոր դերակատարների միջև կրթության և մշակույթի ոլորտներում փոխգործակցությունը և ծրագրային նախաձեռնություններն առավել արդյունավետ կազմակեպելու և իրականացնելու նպատակով: Խմբի անդրանիկ նիստը նախատեսվում է անցկացնել սույն թվականի հուլիսի 28-ին, որին հրավիրված է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Անն Լույոն:

Հանդիպմանը մասնակիցներն անդրադարձել են նաև արդեն իսկ ձևավորված Ֆրանսիական ինստիտուտի և Շառլ Ազնավուրի թանգարանի տեղակայման խնդիրներին, գործունեության հեռանկարներին:

«Ազնավուր» հիմնադրամի ներկայացուցիչները ներկայացրել են նաև Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի առկա խնդիրները, ներդրումների ծավալը և առաջիկա անելիքները:

Հիմնադրամը 12,5 մլն դրամի ներդրում է կատարել քոլեջի կահավորման, անհրաժեշտ տեխնիկայով, երաժշտական գործիքներով համալրման ուղղությամբ: Պարբերաբար կազմակերպվում են վարպետության դասեր, հրավիրվում են միջազգային ասպարեզում հայտնի մասնագետներ:

«Մեր նպատակն է մեծ ներուժ ունեցող երեխաների համար ճանապարհ հարթել դեպի համաշխարհային բեմեր, նպաստել նրանց տաղանդի զարգացմանը»,- ասել է Քրիստինա Ազնավուրը:

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն առաջարկել է համագործակցել և մասնակիցը դառնալ «Կատապուլտ», «Ստեղծագործ Եվրոպա», ArtNexus ծրագրերին, որոնց առանցքային նպատակն է զարգացնել մշակութային հաստատությունների և անհատ արվեստագետների կարողությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում