Wednesday, 24 07 2024
«Ընտրությունները պատերազմի ու խաղաղության հանրաքվե են դառնալու». Կոբախիձե
Հեծանիվ քշելու ժամանակը չէ. պետք է ինտենսիվ աշխատել այս փոքր հաջողությունը բաց չթողնելու համար
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման փորձը
Ենթադրում եմ՝ Քոչարյանին նոր մեղադրանք կառաջադրվի
Իվանիշվիլիի դեմ մահափորձ է նախապատրաստվել
Հնդկաստանի սահուն անցումից ի՞նչ կարող է «վերցնել» Հայաստանը
ՌԴ ՊՆ փոխնախարարը չի ընդունում իր մեղքը
130 հեկտարի վրա կառուցվում է Հայաստանի ամենախոշոր արևային կայանը
Վանաձորի թատրոնը նոր ներկայացման առաջնախաղը կազմակերպել է Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանում
Նյու Դելիում ցուցադրվել են Հնդկաստանում գործունություն ծավալած հայ նկարչի գործերը
11:10
Չեռնոգորիայի խորհրդարանը հաստատել է կառավարության նորացված կազմը
11:00
Հայաստանը դարձել է հնդկական զենքի ամենախոշոր գնորդը
Նախարարն այցելել է ՀԱՊՀ՝ շնորհավորելու ինքնավար մեքենաների միջազգային մրցույթում հաջողության հասած ուսանողներին
10:40
Հզոր Թայֆունը շարժվում է Թայվան՝ Ֆիլիպիններում 12 մարդու կյանք խլելուց հետո
Սեփականատերերը պարտավոր են պահպանել հուշարձան-շենքերը. Երևանի քաղաքապետարանը ԿԳՄՍ նախարարության հետ նոր գործընթաց է սկսել
Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է. հետախուզվողը հանձնվել է Հայաստանին
10:10
Հիլարի Քլինթոնը կոչ է արել Հարիիսին պայքարել Թրամփի դեմ
Մենք մեզ գցում ենք ծուղակը՝ կարծելով, թե պատերազմի ելքը կախված է ԱՄՆ ընտրություններից
«Արտանիշ-9» հնավայրում հայտնաբերվել է Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակի առաջին կեսին թվագրվող դամբարանադաշտ
09:40
Նավթի գները նվազել են- 23/07/24
«Ադրբեջանցիների վերադարձը» կմատուցվի ցավալի փոխզիջման սոուսով. թույլ չտալ հարցի լեգիտիմացում
09:20
Հնդկաստանը դանդաղ տեմպերով զենքի արտահանող է դառնում
Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման մանրամասները
ՍԴ-ի որոշումը ծայրահեղ անելանելի և անհարմար վիճակից դուրս գալու պատուհան է բացում
08:50
«ArLeAM» ընկերությունը հյուրընկալել է «Հայաստանի գինիներ» ՀԿ անդամներին
Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ
08:20
Բայդենի պաշտոնանկությունից հետո առաջին հարցման արդյունքում Հարրիսը Թրամփից 2%-ով առաջ է անցել
08:10
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ամերիկացի սենատոր Մենենդեսը հրաժարական է տվել
Պետական պարտքի «կարմիր գիծն» ու տնտեսության քայքայվող առողջությունը

Եթե վերադառնան, արդեն ժողովրդի արյունն են խմելու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է գործարար Սիլվա Համբարձումյանը

 -Տիկին Համբարձումյան, դեռևս չունենք ապօրինի գույքի բռնագանձում դատարանի որոշմամբ, սակայն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունն արդեն 12 հայց է ուղարկել դատարան, վարչությունը դեռ ուսումնասիրում է 330 գործ։ Հաշվի առնելով, որ նախկին պաշտոնյաներ են, որոնցից երեքի հետ կապված ունենք պահանջներ, ի՞նչ սպասել այս գործերից։

-Նախ նշեմ, որ կարևոր է ապօրինի գույքի բռնագանձման այս գործընթացը։ Այս գործերը երեք ատյանով պետք է անցնեն, ինչը երկարատև գործընթաց է։ Ես ուզում եմ օրինակ բերել բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործը։ Նայեք նրա կենսագրականը, թե որ ժամանակահատվածում ինչ է ձեռք բերել։ Փաստ է, որ նա պետությունից կոպեկներով ձեռք է բերել է Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող նախագծային ինստիտուտը։ Անշուշտ, սա պետք է վաճառել, իմ գումարը դրա  մեջ է մտնում, իմ գումարը պետք է վերադարձնել։ Բռնագանձում պետք է տեղի ունենա։ Ինքը եթե խելք ունենար, պետք է գար ասեր՝ 25 տոկոսը պահում եմ ինձ, 75 տոկոսը վերադարձնում եմ, և այդ դեպքում կլիներ հաշտություն։ Միայն այս տարբերակով կարող է լինել հաշտություն, բայց, ինչպես տեսնում եք, խուսափում են, ուստի կզրկվեն ամեն ինչից։

Վստահ եք, որ պետությունից գողացվածը ուշ թե շուտ կվերադարձվի՞ պետությանը։

Կարծում եմ՝ այո, քանի որ այս բոլոր օրենսդրական փոփոխությունները տանում են դրան։ Մի քանի տարի հետո նոր արդյունքները կտեսնենք։ Ապօրինի գույքի բռնագանձման կոմիտեն արդեն հստակ կաշխատի 2023 թվականից, և կոնկրետ արդյունքներ կունենանք։

Պատահական չէ, որ այս գործերով հենց նախկին պաշտոնյաներ են անցնում, քանի որ հենց նախկիններն են թալանել։ Հիմա որևէ մեկը այսպես չի համաձակվի թալանել, քանի որ հստակ կտեսնի, թե ինչ ճակատագրի կարժանանա։

Սուրեն Խաչատրյան, Արամ Հարությունյան, Վարդան Այվազյան… նրանք երեքն էլ  նախկին պաշտոնյաներ են, որոնցից դուք պահանջներ ունեք։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք։

Սպասում եմ օրինական դատավճռին, որ իմ գումարները վերադարձնեն։ Վարդան Այվազյանը 70 000 դոլար, Սուրեն Խաչատրյանը 102 միլիոն դրամ, իսկ Արամ Հարությունյանը 14 միլիոն դոլար պետք է վերադարձնեն։ Դատարանից ակնկալում եմ արդար քննություն, կոռուպցիոն կառույցից արդար աճուրդ և իմ գումարների վերադարձ, իսկ մնացածն էլ պետք է գնա պետական բյուջե։

Օրերս պարզ դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը վարակվել է կորոնավիրուսով, դատական նիստերը հետաձգվեցին։ Որևէ միտում տեսնո՞ւմ եք։

Հետաձգվեց մինչև սեպտեմբերի 20-ը։ Փաստաբանները մի բան սարքում են, հետաձգում ժամկետը, իսկ Քոչարյանն ու մյուսները մտածում են իշխանության վերադառնալու մասին: Բայց չեն հասկանում՝ իրենք իրենց երգը վաղուց երգել են, հիմա այլևս ժողովուրդը միամիտ չէ, գիտի, որ ինքն է  երկրի տերը և չի թողնի, որ գան մնացած էլ ուտեն կշտանան։ Արդեն ժողովրդի արյունն են խմելու, եթե վերադառնան։ Անցյալին վերադարձ չկա։

Ինչ վերաբերում է նիստերին, ինչպես գիտեք, հիմա ապացույցների փուլն է, այդ փուլով էլ կավարտվի, դրա համար ամեն ինչ անում են շարունակ երկարաձգելու դատական գործընթացը: Ես ինչ պնդել եմ, պնդում եմ հիմա։ Ես ոչինչ չունեմ թաքցնելու։ Ինչ որ տեղի է ունեցել, ինչ գրել եմ ցուցմունքում, դա էլ պատմելու եմ, ոչ սուտ եմ գրել, ոչ էլ ավելացրել եմ մի բան, որը չի եղել։ Ես տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ տվել եմ առանձնապես խոշոր չափերով՝ 927 մլն ՀՀ դրամին համարժեք 3 մլն  ԱՄՆ դոլար կաշառք։ Եվ քանի որ մարտի մեկից առաջ էր այդ փոխանցումը կատարվել, ստիպեցին ներկայանալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում