Tuesday, 23 04 2024
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

Նախկինում վկայագրում ստացած գազաբալոնները կարիք չունեն նոր վկայագրման

Վարորդների մի մասին գազաբալոնի վկայագիր չեն տրամադրում. պետությունը հերթական թերի օրենքն է մշակել: Գազաբալոնների վկայագրման նոր կարգավորումը վարորդների մի մասին գլխացավանքի մեջ է գցել: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանի խոսքով՝ կարգավորումը ուժի մեջ է մտնում ոչ թե օգոստոսի 1-ից, այլ այն գործում է փետրվարի 16-ից սկսած: Այդ ժամանակվանից ի վեր տեղեկացվում էր, որ գազալցկայանները պետք է պահանջեին համապատասխան փաստաթղթերը, բայց դա չէր ենթադրում որևէ պատասխանատվություն, եթե որևէ տրնասպորտային միջոց չուներ վկայագրում՝ խնդիր չէր: Գործընթացը պետք է իրականացվեր այնպես, որ տրանսպորտային միջոցը գազալցակայանում ներկայացներ վկայագիրը, որը կհավաստեր՝ իր մեքենայի  վրա տեղադրված գազաբալոնը վկայագրված է, իսկ ինչ վերաբերում է օգոստոսի 1-ից ուժի մեջ մտնող կարգավորմանը, ապա սույն ժամկետից ուժի մեջ է մտնում գազաբալոնների վկայագրման հետևյալ պահանջը՝ եթե գազաբալոնը վկայագրված չէ՝ տրանսպորտային միջոցը չի կարող լիցքավորվել լիցքավորման կայանում, իսկ լիցքավորման դեպքում՝ կայանը կտուգանվի: Ցավոք, կարգին մեծ ուշադրություն չի դարձվել ու խստացումից հետո մարդիկ նոր են սկսել զբաղվել այդ ուղղությամբ, որի հետևանքով կայանները ծանրաբեռնված ռեժիմով են աշխատում: Այն վարորդները, որոնք դեռ չեն կատարել վկայագրում՝ պետք է պարտադիր մոտենան լիցենզավորված կայաններ՝ վկայագրման: Կայանների ցանկն ու վայրը տեղադրված է նախարարության պաշոտնական կայքում:

Վկայագրման սկզբում ստանալու են թղթով հավաստումը և դրան զուգահեռ այդ տվյալները մուտքագրվելու են էլեկտրոնային շտեմարան, որն այս պահին պատրաստ է և կայանների մեծ մասը միացված են դրան, որոշներն էլ այդ ընթացքի մեջ են: Ցանկալի է, որ վարորդները սկզբնական շրջանում թղթային տարբերակն իրենց մոտ պահեն՝ գազալցկայաններում լիցքավորելու համար, իսկ գազալիցքավորման կայանները շուտով կմիացվեն այդ շտեմարանին ու հնարավորություն կունենան ստուգելու տվյալ տրանսպորտային միջոցի գազաբալոնը վկայագրված է, թե ոչ:

Նշենք, որ այն տրանսպորտային միջոցները, որոնք գազաբալոնները տեղադրել են նախկինում վկայագրում ստացած կայաններում և դա եղել է գործող օրենսդրությանը համապատասխան և իրենց վկայագրերը դեռևս ուժի մեջ են՝ խնդիրներ չեն լինի, պարզապես պետք է մոտենալ ու այդ տվյալները մուտքագրել էլեկտրոնային շտեմարան: Օրինակ՝ եթե այդ հավաստումը  գործում է մինչև 2023 թվականի մայիսը, ապա այն ուժի մեջ է և կարիք չի լինելու վկայագրման: Գազաբալոնների վկայագրման ժամկետները ըստ տեսակների՝ կարգավորված է Կառավարության որոշումով, հիմնական ժամկետը 2 տարին է:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում