Friday, 29 03 2024
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ

Լեհաստանը պատրաստվում է պատերազմի. ի՞նչ է ստացվել Հայաստանի նախարարի այցի արդյունքում

Լեհաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է տարածքային պաշտպանության նոր ստորաբաժանումների ստեղծման մասին, որոնք տեղակայվելու են ընդհուպ մայրաքաղաք Վարշավայում՝ կարևոր օբյեկտների պաշտպանության նպատակով: Լեհաստանում ներկայումս առկա է տարածքային պաշտպանության ստորաբաժանումների մոտ 32 հազար հաշվվող կոնտինգենտ, սակայն պաշտպանության նախարարությունը համարում է, որ դա բավարար չէ հնարավոր մարտահրավերներին հակազդելու համար: Տարածքային պաշտպանության ստորաբաժանումները կավելանան նաև Ուկրաինայի հետ սահմանին: Ուկրաինական պատերազմին Լեհաստանի ներգրավվվածության հնարավոր հեռանկարի մասին փորձագիտական տարբեր շրջանակներ վերջին շրջանում հաճախ են խոսում թե Արևմուտքում, թե Ռուսաստանում: Ընդ որում, դիտարկվող մոտիվները ունեն պատմա-քաղաքական հիմքեր, բացի այն, որ Լեհաստանը լինելով ՌԴ սահմանին, անվտանգության խնդիրները և մասնավորապես ուկրաինական պատերազմի ռազմա-քաղաքական հնարավոր հետևանքները իր համար դիտարկում է կենսական վտանգ: Աշխարհի մեծ վերաբաժանման գործընթացում Լեհաստանը գուցե դիտարկում է իր երբեմնի «մեծության», մասնավորապես Ռեչ Պոսպոլիտայի վերակերտման հնարավորությունը, իհարկե ԱՄՆ կամ բրիտանական աջակցությամբ, որը կարող է ունենալ նաև խորքային նպատակներ ոչ միայն ընդդեմ Ռուսաստանի, ոչ միայն Չինաստանի հակազդման, այլ նաև Եվրոպայում գերմանա-ֆրանսական առաջատարության չեզոքացման առումով:

Աշխարհում մեծ թափով ծավալվող մեծ խաղը տալիս է ամենատարբեր վարկածներ դիտարկելու հնարավորություն: Ի դեպ այդ առումով ուշադրության է արժանի դեռևս ուկրաինական պատերազմի շեմին բրիտանական նախաձեռնությունը՝ Լեհաստան, Ուկրաինա-Բրիտանիա ռազմական դաշինքի ձևավորման ուղղությամբ: Միաժամանակ, ամիսներ առաջ Լեհաստանի նախագահը հայտարարեց Ուկրաինայի և Լեհաստանի միջև ապագայում սահմանի բացակայության մասին, իսկ այս օրերին էլ Ուկրաինայի Գերագույն Ռադան քննարկում է Ուկրաինայում Լեհաստանի քաղաքացիներին հատուկ կարգավիճակ տալու, կեցության արտոնություններ, գրեթե ուկրաինացիներին հավասար իրավունքներ տալու հարցը, պաշտոնապես այն բացատրելով երախտագիտությամբ, որ Կիևը դրսևորում է իրեն ցուցաբերված մեծ օգնության համար: Ահա այդ ֆոնին էլ, Լեհաստանում տարածքային պաշտպանության նոր ստորաբաժանումներ ստեղծելու նախաձեռնությունը չի թվում լոկ այսպես ասած պրոֆիլակտիկ, թույլ տալով ենթադրել, որ ուկրաինական հարթակում համաշխարհային մեծ խաղի սցենարները իսկապես լայն են ու անկանխատեսելի: Ի դեպ, ուշագրավ է, որ այս օրերին տեղի էր ունենում Հայաստանի արտգործնախարարի այց Լեհաստան, որտեղ Արարատ Միրզոյանը հանդիպում էր այդ երկրի քաղաքական ղեկավարության հետ: Սցենարային դիապազոնի ուրվագծերը առավել մոտ շոշափելու հարցը Երևանի համար իհարկե կարևոր է, մեծ խաղի անկանխատեսելիության աստիճանը հնարավորինս իջեցնելու և Հայաստանի մարտահրավերները կառավարելու համար: Ինչ է ստացվել այդ առնչությամբ լեհական այցի ընթացքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում