2022-2026թթ․-ի դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությունն այսօր ընդունվեց Կառավարության նիստում: Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության նախագիծը: «Առաջին լրատվական»-ը թեմայի շուրջ լսել է ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրենի տեղակալ Դավիթ Ղարիբյանի հետ։