Ադրբեջանի և ԵՄ-ի միջև պայմանագիրը փիար հաղթանակ է Բաքվի համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում IHS ընկերություն Ռուսաստանի և ԱՊՀ հարցերով ավագ վերլուծաբան /Լոնդոն/ Լիլիթ Գևորգյանը:
Գևորգյանը կարծում է, որ հայկական կողմը չի կարողացել ցույց տալ, որ իրականում Ադրբեջանը էներգետիկ առումով հզոր չէ․ «Ադրբեջանը վարագույրների հետևում լավ աշխատանք է կատարել ԵՄ հետ: Ադրբեջանը այս խաղաքարտը սարքել է իր արտաքին քաղաքականության գործիքը: Հայկական բացթողումների պատճառով Բաքուն խաղաքարտ ունի: Հայաստանը չպետք է թակարդ ընկնի․ ԵՄ-ին համոզելու բան ունի»: