Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Կառավարությունը մի օր չհարցրեց՝ ինչքա՞ն փող են ծախսում խաղող մշակելու վրա. խաղողագործների հետ կրկին պայմանագրեր չեն կնքում

Ինչպես նախորդ տարի, այս տարի էլ խաղողագործները լուրջ խնդիրների առաջ են կանգնած։ Մթերող ընկերություններն այս տարի էլ չեն շտապում խաղողի մթերման պայմանագրեր կնքել, և գյուղացիները մնացել են իրենց խնդրի հետ միայնակ։

Այս առնչությամբ Արարատի Լենուղի գյուղի բնակիչ Արմեն Սեպիլյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրենց գյուղում է գտնվում «ՄԱՊ» կոմբինատը, որը 15 հազար տոննա խաղողի մթերման պայմանագիր է կնքել,. «Բայց մեր գյուղում դրանից ոչ մեկը տեղյակ չի: Ո՞ւմ հետ է պայմանագիր կնքել, ո՞նց է կնքել, ի՞նչ գին է ասել, մենք չգիտենք: Այդ գործարանը իմ հայրն է ստեղծել, հետո իրենք եկել, գնել են: Լավ են արել՝ գնել են, բայց գործարանը գյուղում լինի ու էդ գյուղի խաղողագործների հետ պայմանագիր չկնքի՞: Փաստորեն մեզ հետ պայմանագրեր չի կնքում: Այս պահին ես դեռ խաղողը մշակում եմ, բայց անորոշ վիճակում ենք:

Ես միշտ ասել եմ, գնի հարցը պետք է լուծվի: Պետք է գործարանի ներկայացուցիչները, մենք և կառավարությունից մի քանի հոգի գան, նստենք, հասկանանք, թե այդ ոնց է լինում, որ իրենք միլիոններով եկամուտ են ստանում, մենք զրոյական աշխատում ենք: Ես չեմ ասում՝ գործարանի տիրոջ պես պետք է ապրեմ, բայց գոնե ես իմ եկամուտը պետք է ունենամ, որ հաջորդ տարի նորից աշխատեմ:

Թող գան, նստենք, ես իմ հաշվարկն անեմ, տեսնեմ ինչքան է իմ վրա նստում խաղողի մշակումը, գործարանն էլ իր հաշվարկը անի, ասի՝ ինչքան է իր վրա նստում: Ինքը դառնում է միլիարդատեր, ես մնում եմ անեկամուտ: Ես հո ձրի իրենց համար աշխատո՞ղ չեմ: Արդեն 20 տարի է՝ ես աշխատում եմ, իրենք ուտում են: Ու ամեն տարի կառավարությունն ասում է՝ կաջակցենք, լավ կլինի: Ասում են, բայց ոչ մի բան լավ չի լինում: Ես մի օր չտեսա՝ կառավարությունից մեկը գա մեր գյուղ, հարցնի՝ ինչքա՞ն փող ես ծախսում խաղող մշակելու վրա: Կամ թող կանչեն, ես կգնամ, կասեմ՝ չի կարելի այսպես»,-ասաց խաղողագործը:

Հարցին, թե կա՞ որոշակի գին, որն իրենք նախընտրելի են համարում, Արմեն Սեպիլյանը պատասխանեց. «Մոտավորապես, իմ ապրանքի գինն արժե կիլոգրամը 250-300 դրամ: Իսկ իրենք ասում են՝ 100-120 դրամ պետք է լինի խաղողը: Ո՞վ է դա որոշել: Դուք որ գնում եք շուկա՝ չեք հարցնո՞ւմ՝ ի՞նչ արժե էս ապրանքը; Իսկ իրենք չեն հարցնում, մեզ հաշվի չեն առնում: Ոչ մի գործարան դա հաշվի առնում, իրենք միայն մտածում են՝ ինչքան բարձր լինի իրենց եկամուտը, այնքան լավ: Թե գյուղացին ոնց է մշակել, ինչքան փող է ծախսել, ոչ մի անգամ դա չեն հաշվում: Հիմա ես ինչպես, ինչ գնով պիտի մթերեմ: Եթե այսպես լինի, ես աշնանը կդնեմ կքանդեմ խաղողի այգին, ցորեն կցանեմ, երեխեքի հացը գոնե կլինի»:

Նույն գյուղի մեկ այլ խաղողագործ՝ Արմեն Կոստանյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք ակնկալում են, որ պետությունը խաղողի մթերման հարցում իրենց աջակցի. «Խաղողը բերել հասցրել ենք մթերման, ամեն ինչը պարտքով անում ենք ու հիմա շվարել, մնացել ենք: Ամեն ինչը թանկանում է:

Ամբողջ խնդիրը խաղողի իրացումն է: Այս տարվա շոգերն էլ իրենց հերթին են վնասում գյուղացուն: Մենք էլ դեռ ամեն ինչը պարտքով ենք վերցնում; Իսկ երբ գալիս է մթերելու պահը կամ փողը չեն տալիս, կամ քիչ են տալիս»:

Հարցին, թե ինչո՞ը մթերող ընկերությունները չեն շտապում գյուղացիների ետ պայմանագիր կնքել, նա պատասխանեց. «Դե ասել էին մինչև հուլիսի 1-ը պետք է կնքեք պայմանագրերը: Մեր գյուղի երևի կեսից ավելին դիմել է ՄԱՊ գործարանին՝ խաղողի մթերման համար, ասել են՝ չենք կարող, ցուցակում չկաք: Ես չգիտեմ՝ ինչ ցուցակ է դա: Այսպես անորոշ վիճակում սպասում ենք, 1,5 ամսից էլ բերքահավաքի ժամանակն է, չգիտենք՝ ինչ ենք անելու: Հիմա որ դիմես ՄԱՊ-ին, կասեն՝ հուլիսի 1-ից հետո պայմանագիր չենք կնքում: Իսկ մինչև հուլիսի մեկն էլ դիմել ենք, ասել են՝ ցուցակում չկաք:

Քանի որ այս տարի դեռ ձմեռվանից հետաքրքրվողներ եղել են, այդ թվում մարզպետարանից, դրա համար ես անձամբ հանգիստ եմ եղել, որ մթերման հարցը իր լուծումը կստանա, բայց պարզվել է՝ ոչ»:
Նա հիշեցրեց, որ նախորդ տարի խաղողագործները բողոի ակցիաներ արեցին, ինչ-որ կերպ հարցին լուծում տրվեց, բայց իրենք չեն ուզում նման քայլերի գնալ. «Մեք էս երկրի քաղաքացի ենք, էս երկրի օրենքները միայն հարկեր հավաքելու տեսքո՞վ է: Այլ իրավունքներ չկա՞ն մեզ համար: Մենք երկրի համար խաղող ենք արտադրել, երկիրը մեզ չպե՞տք է աջակցի, որ այդ ապրանքը հասնի իր նպատակին, որ երկիրը հաստանա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում