Այսօր շատ ինտելեկտուալ մարդիկ չեն եկել իշխանության, ինչպես օրինակ Տեր-Պետրոսյանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Շրջադարձ հանուն զարգացման» ՀԿ նախագահ Էդվարդ Անտինյանը:
Նրա խոսքով` եկել ենք մի վիճակի, երբ պետական կառավարման փորձ չունենալով` դժվար է դիմանալ գայթակղությանը. «Կոռուպցիոն սխեմա չունենալը չի նշանակում երկրում կոռուպցիա չկա»:
Անտինյանը կարծում է, որ Հեղափոխությունից հետո հիասթափությունն անխուսափելի էր, նախկինները ստիպեցին իշխանությանը իշխանությունը ցանկացած գնով պահել, որը չափազանց վտանգավոր է: