ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հույս ունի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ բանակցություններ վարել առաջիկա 10 օրվա ընթացքում, որպեսզի քննարկի Չինաստանից ներմուծման որոշ սակագների վերանայման հարցը: Բայդենի կարծիքով՝ սակագնային քաղաքականության վերանայումը կարող է օգնել ԱՄՆ-ի իշխանություններին՝ նվազեցնել երկրում գնաճի տեմպերը:
«Կարծում եմ՝ առաջիկա 10 օրվա ընթացքում ես կխոսեմ նախագահ Սիի հետ»,- լրագրողներին է հայտնել Բայդենը՝ Մասաչուսեթսի նահանգում ելույթից հետո: