Երբ այստեղ ՌԴ-ին թշնամի ենք հռչակում, ԱՄՆ-ին՝ բարեկամ՝ Բաքուն դա օգտագործում է Երևանի դեմ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը:
Բաբաջանյանի խոսքով՝ Հայաստանը լրջագույն մարտահրավերի առաջ է, տնային մեծ աշխատանք ունենք կատարելու․ «Ադրբեջանի, Ռուսաստանի ու Թուրքիայի միջև շատ հարցերում կա սինխրոն համաձայնություն: Ռուսաստանը կարողացել է կարևոր կոմունիկացիոն ուղղություն բացել, որը անցնում է Սյունիքով: Հետխորհրդային տարածքում Ռուսաստանը շարունակում է ուժեղացնել իր ազդեցությունը: Հարավային Կովկասում ռուսական ներկայությունը սոսկ ռուսական չէ, կա նաև ռուս-թուրքական տանդեմ: Զանգեզուրի միջանցքը ռուս-թուրքական պլան է»: