Tuesday, 23 04 2024
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին

Թեհրանից հետո Թուրքիան բարձրացնո՞ւմ է հայ-թուրքական կարգավորման գինը

Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարել է, թե Հայաստանից մինչ այժմ հստակ քայլեր չեն տեսել, Հայաստանը միայն խոսում է խաղաղության մասին, իսկ իրենք հստակ քայլեր են ակնկալում, քանի որ միայն խոսելը բավարար չէ: Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը թողնում է տպավորություն, որ Անկարան մտադիր է «նահանջել» այն պայմանավորվածություններից, որոնց մասին հայտարարվեց հուլիսի 1-ին տեղի ունեցած Ռուբինյան-Քըլըչ հանդիպումից հետո: Խոսքը երկու երկրների միջև սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու, նաև օդային երկկողմ բեռնափոխադրումներ սկսելու մասին է: Այդ թեման արծարծվեց նաև օրեր առաջ տեղի ունեցած Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի ընթացքում, որ եղավ հուլիսի 11-ին: Դրանից հետո, Չավուշօղլուն հայտարարում է, թե Հայաստանը միայն խոսում է, իսկ դա բավարար չէ: Իսկ ի՞նչ քայլ է ակնկալում Թուրքիան Հայաստանից: Չավուշօղլուն չի մանրամասնում, սակայն նրա հայտարարությունը թողնում է «նախապայմանի» տպավորություն, որովհետև առկա գործընթացի տրամաբանության համատեքստում թվում է, որ կա պայմանավորվածություն կոնկրետ քայլերի շուրջ, հետևաբար կոնկրետ քայլ պետք է անեն թե Հայաստանը, թե Թուրքիան՝ բացեն սահմանը թեկուզ երրորդ երկրների քաղաքացիների համար, աշխատեն այդ քայլի ուղղությամբ: Սակայն, ստացվում է, որ Թուրքիան այժմ ակնարկում է ինչ որ բանի մասին, որ սպասում է Հայաստանից, հակառակ դեպքում հող պատրաստելով պայմանավորվածություններից հրաժարվելու համար: Եվ այստեղ էլ թերևս հարց է առաջանում կապված այն հանգամանքի հետ, թե Թուրքիայի այդ դիրքորոշման հարցում ի՞նչ դեր է ունեցել Թեհրանում հուլիսի 19-ին անցկացված եռակողմ Վեհաժողովը՝ Պուտին, Ռայիսի, Էրդողան: Այդ Վեհաժողովի արդյունքը Թուրքիայի համար կարծես թե համեստ է:

Միևնույն ժամանակ, Թուրքիան թերևս ակնկալում էր Թեհրանում ուժեղ դիրք ստանալ ԱՄՆ նախագահ Բայդենի մերձավորարևելյան այցի արդյունքում: Բայց, Բայդենին կարծես թե չհաջողվեց բավականաչափ սեղմել օղակը Իրանի շուրջ, ինչը Անկարան կարող էր օգտագործել Թեհրանում իր հաջող առևտրի համար: Եվ հնարավոր է, որ Չավուշօղլուն այժմ Հայաստանի քայլերի «բացակայության» մասին հայտարարությամբ փորձում է հրավիրել ԱՄՆ ուշադրությունը, հաշվի առնելով, որ Վաշինգտոնը շահագրգռություն ունի հայ-թուրքական հարաբերության կարգավորման հարցում և Անկարան թերևս փորձում է առավել բարձրացնել այդ գործում իր քայլերի գինը, խոսելով այն մասին, թե Հայաստանն իբրև թե չի անում ոչ մի քայլ: Ինչ խոսք, Անկարան այդպես գին կարող է բարձրացնել նաև Ռուսաստանի հանդեպ, որը ևս ունի հայ-թուրքական կարգավորման նվազագույնը լոգիստիկ էֆեկտի հանդեպ մեծ հետաքրքրություն: Մեծ հաշվով, Թուրքիայի պահվածքը անակնկալ չէ և բազմմիցս առիթ եմ ունեցել ասելու, որ Անկարան հայ-թուրքական կարգավորման գործընթացի հարցում ունի մեկ էական շահագրգռություն՝ դրանում իր գործողությունները որքան հնարավոր է թանկ վաճառել թե Ռուսաստանի ու ԱՄՆ-ի, թե Իրանի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում