Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Դանդաղ գործողության ռումբ. սպառնալիք Հայաստանի համար

Հուլիսի 20-ին փակվել են Երևանի մետրոպոլիտենի կայարանները՝ ռումբի տեղադրման ահազանգով: Վերջին շրջանում բավականին հաճախակիացել են այդպիսի ահազանգերը: Բառացիորեն օրեր առաջ դրանք «հասել» էին նաև Առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի տուն, որտեղ եղել էր ռումբի տեղադրման մասին ահազանգը: Բոլոր ահազանգերը բարեբախտաբար կեղծ են, սակայն դատելով այն «հետևողականությունից», որով շարունակվում է երևույթը վերջին ամիսների ընթացքում, առաջանում է հարց՝ արդյո՞ք տեղի ունեցողը լոկ խուլիգանություն է, թե՞ ունի որոշակիորեն այլ բովանդակությամբ պլանավորում և միտված է շատ ավելի խորքային նպատակների: Մասնավորապես, այդ կեղծ ահազանգերը թիրախավորում են երկու կարևոր ուղղություն: Մեկն այն է, որ դրանք ստեղծում են հանրային կյանքի կազմակերպման աննհարմարություններ և միաժամանակ առաջացնում են նաև հանրային տագնապ, խուճապ, թողնում են հոգեբանական ծանր ազդեցություն: Եվ դա այն դեպքում, երբ Հայաստանի հանրությունը ծանր պատերազմից հետո առանց այդ էլ բարդ հոգեբանական վիճակում է:

Բարդ չէ պատկերացնել, թե հոգեբանական ծանր վիճակի պարբերական «գեներացիան» ինչ հետևանք կարող է թողնել Հայաստանի հանրային և պետական կյանքի ընթացքի վրա: Թիրախավորվող մյուս ուղղությունը հենց պետական կառավարումն է:

Հասկանալի է, որ կեղծ ահազանգերը, հատկապես առավել մասշտաբային տիրույթ ընդգրկողները, պահանջում են արագ արձագանք՝ մարդկային շոշափելի ռեսուրսի ներգրավումով: Սա իր հերթին բերում է այդ ռեսուրսի էներգիայի վատնման, և զուգահեռ նաև դարձյալ՝ հոգեբանական ճնշման, հոգեբանական բարդ վիճակի: Իսկ դա էլ իր հերթին կարող է անմիջականորեն ազդել պետական կառավարման էֆեկտիվության վրա, այն դեպքում, երբ այդ առնչությամբ առանց դրա էլ կան նկատելի խնդիրներ: Եվ դա էլ այն պարագայում, երբ Հայաստանի հետպատերազմական վերականգնման կենսական խնդիրը պահանջում է հանրային-պետական հոգեբանական շոկի վերականգնման և արդյունավետության առավելագույն աստիճան: Ըստ այդմ, թվում է կեղծ ահազանգեր են, որոնք սակայն այդուհանդերձ աշխատում են ինչպես հանրային-պետական կյանքը կաթվածահար անող «դանդաղ գործողության ռումբ»:

Գործ ունենք խուլիգանության ակամա հետևանքի հետ, թե պլանավորված գործողության, որի նախաձեռնողները գործում են հենց նպատակային, պետք է պարզի իրավապահ համակարգը, ազգային անվտանգության համակարգը: Ի վերջո պարզ է, որ Հայաստանի հանրային-պետական կյանքը կաթվածահար անելու շահառուներ կան թե Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս: Չընկնենք ենթադրությունների դաշտ: Այյդ հարցը պահանջում է կոնկրետ պատասխան, որ պետք է ստացվի իրավապահ, ազգային անվտանգության համակարգի աշխատանքի արդյունքում: Միաժամանակ, այստեղ գուցե կա ավելի լայն աշխատանքի կարիք՝ բարձրացնելով այդօրինակ կեղծ ահազանգերի կամ այսպես կոչված հեռախոսային ահաբեկության համար պատժի չափերը, որովհետև 21-րդ դարում, երբ պատերազմները այլևս վաղուց ունեն հիբրիդային բնույթ, տեղի ունեցողը շատ ավելի մեծ ռիսկ պարունակող երևույթ է, քան կարող է թվալ առաջին հայացքից:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում