Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ինչու պարտվեց «Փյունիկը»․ Անկեղծանալու ժամանակը․․․

Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանի «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում նվազագույն հաշվով զիջեց Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին»։ Ընդամենը մեկ շաբաթ առաջ մեր չեմպիոնը պայքարից դուրս էր թողել կարգով մի քանի անգամ ավելի բարձր՝ Ռումինիայի չեմպիոն «Կլուժին»։ Թե բուքմեյքերները, թե երկրպագուները կարծում էին, որ սեփական հարկի տակ «Փյունիկին» կհաջողվի հաղթել «Դյուդելանժին», բայց․․․։ Երեկվա հանդիպումնը մեծ հաշվով ընթացավ հավասար պայքարում։ Առաջին կեսում մեր թիմն ուներ մրցակցի դարպասը գրավելու մի քանի լավ հնարավորություն։ Թվում էր թե երկրորդ կեսում «Փյունիկը» կմեծացնի ճնշումը և առաջ կանցնի հաշվի մեջ։ Ցավոք տեղի ունեցավ հակառակը։ Իրականում ինչու պարտվեց «Փյունիկը» և որն էր ձախողման հիմնական պատճառը։ «Կլուժի» դեմ երկու հանդիպումներում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը խաղաց երկրորդ համարով։ Այսինքն կազմելով երկշերտ պաշտպանություն մերոնք կասեցնում էին մրցակցի առաջխաղացումը և փորձում հակագրոհել։ Կարգով ավելի բարձր թիմերի դեմ այս մարտավարությունը թերևս այլընտրանքային է։ «Դյուդելանժի» դեմ առաջին մրցավեճում «Փյունիկը» պետք է խաղար առաջին համարով և լինել թելադրողի դերում։ Ներկայիս կազմով Հայաստանի չեմպիոնն առաջին անգամ խաղաց առաջին համարով։

Չմոռանանք, որ մրցաշրջանի ավարտից հետո «Փյունիկի» կազմի հիմնական մասը փոփոխվել է։ «Փյունիկի» մարզիչներին կարճ ժամանակում հաջողվեց մշակել երկրորդ համարով խաղալու մարտավարությունը, իսկ ահա առաջին համարով գործելու սխեման թերի էր։ Անդրադառնանք թերևս մեկ դրվագի։ «Փյունիկը» մշտապես խնդիրներ էր ունենում երբ դարպասապահ Դավիթ Յուրչենկոն գնդակը մտցնում էր խաղի մեջ։ Արդեն գրոհներ սկսելիս «Փյունիկի» միջին օղակում առաջանում էր լարվածություն։ «Խաղի սկիզբը խառն էր, մրցակիցը հեռվից պահ ստեղծեց, դարպասաձողը փրկեց: Հետո կարողացանք վերահսկել խաղը: Առաջին խաղակեսում մենք ունեցանք առավելություն, պահեր ստեղծեցինք, շատ մոտ էինք գոլ խփելուն:Չնայած՝ այս եղանակին շատ դժվար էր պահել խաղի բարձր տեմպը, բայց կարծում եմ, որ խաղի նախաձեռնությունը մեր ձեռքում էր:Երկրորդ կեսում փորձեցինք վերադառնալ խաղի մեջ, չստացվեց: Ունենք այն, ինչ ունենք: Սա երկու խաղով դիմակայություն է: Առջևում պատասխան խաղն է, որին մենք լրջորեն կպատրաստվենք: Մրցակիցը կազմակերպված էր գործում և խաղացված թիմ է։ Մենք շատ դրվագներում անփույթ գտնվեցինք։ Ամեն դեպքում պարտությունը չի կարելի ոչ վատ արդյունք համարել, բայց առաջինը, ինչ ասացինք տղաներին հանդերձարանում այն էր, որ գլուխները բարձր պահեն ու մեծ հույսերով պատրաստվելու ենք պատասխան խաղին։Ոչ թե գոհ չենք հարձակվողներից, այլ գոհ չենք, որ դեռ գոլեր չկան, բայց սա նորմալ է, նրանք նոր են միացել թիմին։Տեսաք, որ խաղավերջում մենք կրկին առավելություն ունեինք և մեծ ճնշում էինք գործադրում, տրիբունաները դա նույնպես զգացին, թիմը ֆիզիկապես լավ է պատրաստված, ցանկություն ուներ, միան գոլեր չեղան։ Նախախաղային ասուլիսին ասել էի, որ մրցակիցը կազմակերպված թիմ է, կարողանում է պաշտպանվել և հարձակվել։

Հանդերձարանում տղաներն ու մարզչական շտաբը լի էին վստահությամբ, որ պատասխան խաղն ավելի լավն է լինելու»,- խաղից հետո ասել է «Փյունիկի» մարզիչ Ռոման Մոնարյովը։ Հիշեցնենք, որ երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը որակզարկված էր և երեկվա հանդիպմանը հետևեց տրիբունայիից։ Ասել, որ այս պարտությունը «Փյունիկին» դուրս մղեց Չեմպիոնների լիգայի միանգմայան ճիշտ չի լինի։ Եթե անկեղծ լինենք, այո երեկ գրանցված արդյունքը օբյետիվ է։ Այո եթե բախտը ժպտար մեզ հնարավոր է ոչ-ոքի խաղային, նույնիսկ հաղթեինք։

Նվազագույն հաշվով պարտությունը հետևություններ անելու և սխալներն ուղղելու շարժառիթ պետք է հանդիսանա։ Այո «Փյունիկն» ունի այն ներուժը որը թույլ կտա պատասխան խաղում հաղթել և դուրս գալ Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլ։ «Դյուդելանժ»-«Փյունիկ» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 26-ին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում