Monday, 24 06 2024
Իսրայելի կործանիչները գրոհել են Հզբոլլահի դիրքերը Լիբանանում
Ա՞ԴԾ-ն, թե՞ ԱԴԾ-ի դեմ
Նեթանյահուն հայտնել է ՀԱՄԱՍ-ի հետ մարտերի ակտիվ փուլի ավարտի և Լիբանանի հետ սահմանի վրա կենտրոնանալու մասին
Բլինքենն ուզում է հավաստիանալ, որ Ալիևը վերջնականապես չի դառնա Մոսկվայի ֆորպոստը
Նիկոլ Փաշինյանը ՔՊ ջոկատի խրամատ փորելու տեսանյութ է հրապարակել
Օկուպացիայի բացառման կարմիր գիծ է քաշվում. Հայաստանը գործեց շատ ճիշտ պահի
Կենտրոնացե՛ք փողոցային առևտրի վրա, էս սեզոնին բավականին ակտիվացել է. Ավինյան
Աղբահանության խնդիրը չսրվելու համար որոշակի տեխնիկա պիտի ձեռք բերեինք, ինչ ընթացքում ենք․ Ավինյան
«Սանմաքրման աշխատողների հագուստի հետ կապված ի՞նչ քայլեր ենք ձեռնարկել», «կհայտարարվի մրցույթ»
12:10
Սևաստոպոլում հրթիռակոծության տուժածների թիվը հասել է 151-ի, սահմանվել է արտակարգ իրավիճակի ռեժիմ
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Դաղստանի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 19-ի
Անկարան շեղե՞ց Մոսկվային Դերբենտի ահաբեկությունից
11:45
AKNEYE ֆիջիթալ տարածքում տեղի ունեցավ Վենետիկի բիենալեին Հայաստանի I-ին մասնակցությանը նվիրված միջոցառում
Բաքվում երեք ոստիկան և մեկ քաղաքացիական անձ է սպանվել
Փոսալցման աշխատանքները էս շաբաթ ավարտում եք, որ մյուս շաբաթ ասվի՝ ֆսյո Ավինյան
Այսուհետ, սպասարկման ենթակա ավտոբուսների քանակը ներառե՛ք զեկույցի մեջ. Ավինյանը՝ Կիրակոսյանին
11:00
Դաղստանի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 15-ի
10:45
Դաղստանում ավարտվել են հակաահաբեկչական գործողությունները
Լոռու փրկարարները հայտնաբերել են արշավախմբի անդամներին և տեղափոխել Վանաձոր
10:15
Դաղստանում եռօրյա սուգ է հայտարարվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Անչափահասների արշավախումբը մոլորվել է Մայմեխ լեռան մոտ
Գնդակը Թուրքիայի դաշտում է. խուսափելու տեղ այլևս չունեն
09:45
Նոր մանրամասներ Դաղստանում տեղի ունեցած հարձակումից
Պաղեստինի անկախության ճանաչումը օրինաչափ քայլ էր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նախկինում «քցելու» տրամաբանությունն էր. հիմա՝ տոքսիկ ստեր. Հայաստանն առաջ է ընկել Սփյուռքից
Կիրանց-Աճարկուտ ավտոճանապարհին կիրականացվեն պայթեցման աշխատանքներ
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի

Հուլիսի 19-ին Լեհաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ։ Նախարարները շնորհավորել են միմյանց Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և նշել, որ անցած երեսուն տարիների ընթացքում ձևավորված փոխգործակցությունն ամուր հիմք է ապահովել միջպետական հարաբերությունների հետևողական զարգացման և ամրապնդման համար։

Այս համատեքստում նախարարները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարությունների միջև հունիսի 28-ին Երևանում տեղի ունեցած քաղաքական խորհրդակցությունների արդյունքների կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ դրանց շարունակականությունն ու հաճախակիությունը լավագույնս կծառայեն երկու երկրների միջև քաղաքական երկխոսության և համագործակցության խորացմանը։

Նախարարներն անդրադարձել են հայ-լեհական փոխգործակցության հետագա ընդլայնման հնարավորություններին՝ պատրաստակամություն հայտնելով քայլեր ձեռնարկել առևտրի, բարձր ու տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսաբանկային, արդարադատության, կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ժողովրդավարության առաջմղման, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ամրապնդման ուղղությամբ համագործակցության խորացման շուրջ։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջը ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը։

Արարատ Միրզոյանը և Զբիգնև Ռաուն անդրադարձել են նաև Հայաստանի և Եվրամիության միջև արդյունավետ համագործակցության զարգացման հնարավորություններին։ Նախարար Միրզոյանը կարևորել է Արևելյան գործընկերության ծրագրի ներառականության ամրապնդմանն ու արդյունավետության հետագա բարձրացմանն ուղղված քայլերի իրականացումը՝ այս առումով կարևորելով Լեհաստանի դերակատարումը՝ որպես Արևելյան գործընկերության նախաձեռնող երկրի։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջը հանգամանալից ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված գործընթացների շուրջ։

Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առանցքային դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործում:

Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ շարունակական սադրիչ գործողությունները, ռազմատենչ և առավելապաշտական հայտարարությունները՝ ընդգծելով, որ նմանատիպ քայլերը խաթարում են տարածաշրջանային կայունության ու խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։

Անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքներին, մասնավորապես՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձմանը, ինչպես նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման և խեղաթյուրման քաղաքականության կանխմանը։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ԵԱՀԿ և ԵԱՀԿ գործող նախագահի ինստիտուտի գործիքակազմում առկա մեխանիզմները կնպաստեն տարածաշրջանային խաղաղության ու կայուն զարգացման դարաշրջան բացելու և կառուցողական երկխոսության և վստահության մթնոլորտի ամրապնդման համար:

Հանդիպման արդյունքներով Հայաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով։ Նույն օրը Արարարտ Միրզոյանն այցելել է Անհայտ զինվորի շիրիմ-հուշարձան, ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել Լեհաստանի համար զոհված զինվորների հիշատակին: Նա նաև ստորագրություն է թողել պատվավոր հյուրերի հուշամատյանում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում