Monday, 24 06 2024
19:40
Դաղստանում իրականացված ահաբեկչության զոհերի թիվը հասել է 20-ի
19:30
ԵՄ-ն կարող է դադարեցնել շենգենյան այցագրերի տրամադրումը Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին
19:20
Հարավային Կորեայի գործարանում բռնկված հրդեհն առնվազն 22 մարդու կյանք է խլել
19:10
ԵՄ երկրները համաձայնության են եկել Ուկրաինայի համար ՌԴ ակտիվներից շահույթի օգտագործման շուրջ
Ադրբեջանի ՍԴ-ն կդիտարկի խորհրդարանը ցրելու՝ Ալիևի առաջարկը
Ադրբեջանում երկարաձգվել են կորոնավիրուսի սահմանափակումները
Ռուսաստանը հունիսին 2400 հրթիռ է արձակել Ուկրաինայի վրա
18:15
Արքայադուստր Աննան գլխի վնասվածք է ստացել
18:00
«Viva University». ինքնադրսևորման և մասնագիտացման հարթակ՝ ուսանողների համար Շուրջ 300 շրջանավարտ՝ 9 տարվա ընթացքում
Ձևացել է «Իդրամ»-ի աշխատակից ու հափշտակել 2.5 մլն դրամ
«ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, վարորդը՝ մահացել
Վարչապետն անհրաժեշտ է համարել Բրազիլիայի հետ կոնկրետ նախագծերի մշակումն ու իրականացումը
«Խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունն՝ իր բոլոր դրսևորումներով». ԱԳՆ
17:30
ԵՄ պատժամիջոցների տակ է հայտնվել Արամ Գաբրելյանովը
17:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:15
ՌԴ-ում ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳՆ
Բաքվի դժոխքի դարպասները
16:45
Հարավային Կորեայում 20 մարդ հրդեհի զոհ է դարձել
Հանրաքվե հավանաբար կլինի. արժեբանական քննարկում էր՝ ընդդիմության նողկալի խոսույթը չկար
Կասեցվել է շոկոլադի արտադրամասի գործունեությունը
Երկաթով խփել են գլխիս. Արա Աբրահամյանը տեղյակ էր. այդ միությունը ուռուցք է
16:09
Օրբանը դեմ է հանդես եկել ֆոն դեր Լայենի վերընտրվելուն
Հավատում եմ, որ Հայաստանի և Վրաստանի ապագան Եվրոպայում է. վրացի երիտասարդ
ԼՂ նախկին ղեկավարների քրեական գործերը կուղարկվեն դատարան
Գողացել էին մեքենայի լուսարձակները
15:15
ԵՄ դռները Վրաստանի համար կփակվեն, եթե կառավարությունը շարունակի իր գործողությունները. Բորել
«Հայաստանը խստորեն դատապարտում է այս ահաբեկչությունը». վարչապետը ցավակցել է Պուտինին
«Ստեփանակերտում 3000 մարդ է ապրում». Ալիևի ներկայացուցիչ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
9-ամյա ուղևորը մահացել է, 7-ամյա և 34-ամյա ուղևորները՝ տեղափոխվել հիվանդանոց

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստ:

Շարունակվել է նախորդ նիստի օրակարգի շրջանակում արծարծված թեմաների քննարկումը: Անդրադարձ է եղել Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված՝ Պարեկային ծառայության ներդրման ուղղությամբ աշխատանքներին: Արծարծվել են, մասնավորապես, Պարեկային ծառայության կառուցվածքին, մեքենաների ձեռքբերման գործընթացին, Ծառայությունում կանանց ներգրավվածության ավելացման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին վերաբերող հարցեր:

Հաջորդիվ քննարկվել է ստեղծվելիք Ներքին գործերի նախարարության շրջանակում Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների նոր մոդելը: Մանրամասներ են ներկայացվել մարզային վարչությունների վերակազմակերպման վերաբերյալ, անդրադարձ է արվել տարածքային ստորաբաժանումների գործունեության համակարգմանը, կառուցվածքին և գործառույթներին առնչվող հարցերի:

Վարչապետը նշել է, որ Ոստիկանության բարեփոխումների արդյունքում ակնկալվում է ունենալ ավելի օպտիմալ կառուցակարգեր, կրկնվող գործառույթների բացառում և աշխատավարձերի բարձրացում: Կառավարության ղեկավարը հանձնարարել է շարունակել աշխատանքներն այս տրամաբանության ներքո՝ ընդգծելով թվայնացման օրակարգի և պետական մարմինների փոխգործելիության կարևորությունը:

Նիստում քննարկվել է նաև բջջային հավելվածի միջոցով ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ հաղորդում տալու կարգի կիրարկման ընթացքը, ներկայացվել է համապատասխան վիճակագրություն: Մտքեր են փոխանակվել համակարգի կիրառման ընթացակարգերի պարզեցման շուրջ: Այս առումով, վարչապետ Փաշինյանը տվել է կոնկրետ հանձնարարականներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում