Saturday, 15 06 2024
01:00
Ռոյթերս. Պենտագոնի աշխատավարձի գաղտնի հակավաքսային արշավը Քովիդ 19-ի համաճարակի ժամանակ՝ների, Ռոյթերսի փոխանցմամբ՝ Թրամփի եւ Բայդենի խոսնակները չեն մեկնաբանել տարածված տեղեկությունը։
00:45
Ֆրանսիայի ֆինանսների նախարարն ասում է, որ եթե ծայրահեղ աջերը հաղթեն արտահերթ ընտրություններում, Եվրոգոտու երկրորդ խոշոր տնտեսությունը կկանգնի ֆինանսական ճգնաժամի վտանգի առաջ
00:30
Թուրքիայի և Իսպանիայի միջև 11 համաձայնագիր է ստորագրվել
00:15
ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյան ասում է, որ ոչ ոք չգիտի, թե հոկտեմբերի 7-ին առևանգված իսրայելցի պատանդների քանիսն են դեռ ողջ
Դանակի հարվածով սպանություն՝ անձնական հարցերի շուրջ տարաձայնությունների պատճառո
Հրդեհ՝ Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բնակարանում
Քարկոփ բնակավայր տանող հետիոտնային ճոճվող կամուրջը շահագործվում է
Կենցաղային հարցի շուրջ վեճը ավարտվել է 44-օրյա պատերազմի մասնակցի սպանությամբ
Անահիտ Մանասյանը հեռախոսազրույց է ունեցել Երևանում բողոքի ակցիայի ժամանակ վնասվածքներ ստացած Եսայի Քարամյանի կնոջ հետ
Լուկաշենկոն ախտանիշն է հայ-ռուսական ճգնաժամի
«Կենտրոնական Ասիային «խաղաղ արշալույսներ» չեն սպասում»
Վստահ եմ՝ Ռուսաստանը անցնում է երկրորդ փուլին. անընդհատ տուրբուլենտ վիճակ են ստեղծելու
Մեր մեղքը քավելու համար պետք է հզորանալ՝ դուրս գալ Ռուսաստանի գրպանից, միանալ Եվրոպային
21:50
Fastex-ը UEFA Еuro 2024-ի ցուցադրման հովանավոր
21:40
EventHub․am-ը՝ աշխարհահռչակ Black Eyed Peas-ի Թբիլիսիի համերգի տոմսերի վաճառքի պաշտոնական ներկայացուցիչը
4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի օտարերկրյա քաղաքացիության քրգործով նախաքննությունը շարունակվում է
Աղետի օրերին այս հատվածում Դեբեդի հունն էր
Տասնյակ միլիարդ դրամի, 59 անշարժ գույքի հայց ընդդեմ Հովիկ Աբրահամյանի
«Եվրասիական անվտանգության նոր համակարգն ու Հայաստանի դերը»
ՀՀ ՊՆ-ն աղջիկներին և կանանց հրավիրում է ժամկետային ծառայության
«Սրբազան շարժումով» Պուտինը փորձում է կատարել Էրդողանին տված խոստումը
Պուտինի հնչեցրած պայմանները խաղաղ նախաձեռնություն են, ոչ թե վերջնագիր. Պեսկով
Դատարանը քննում է Քոչարյանի որդու 70-ից ավելի գույքերի օրինականությունը
20:10
Բուխարեստում վայրէջք կատարած Երևան-Քիշնև չվերթն իրանակացնող ինքնաթիռը կվերադառնա Երևան
Մեհրաբյան online
19:50
Պատժամիջոցների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը կայցելի Ղազախստան
19:40
Զելենսկին ժամանել է Շվեյցարիա ՝մասնակցելու խաղաղության գագաթնաժողովին
ՀՀ ՊՆ-ն 18-27 տարեկան աղջիկներին և կանանց հրավիրում է կամավոր հիմունքներով 6-ամսյա ժամկետային ծառայության
ՀՀ ԱՍՀ նախարարը և ԱՄԿ գլխավոր տնօրենը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության հարցեր
19:10
Զելենսկին Պուտինի խաղաղության առաջարկներն անվանել է վերջնագիր

Վերջնական խաղաղությունից հինգ րոպե հետո Ռուսաստանն այստեղ այլևս անելիք չի ունենա

Երկխոսությունը Հարավային Կովկասում խաղաղության, դեմոկրատական և բարգավաճ ապագայի հասնելու լավագույն միջոցն է և ԱՄՆ-ն կշարունակի աջակցել դրան բոլոր հնարավոր եղանակներով։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Նեդ Փրայսը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն մտադիր է ակտիվացնել իր դերը Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցում։

«Մենք մշտապես հայտարարել ենք, որ այդ հարցում պատրաստ ենք փոխգործակցել մեր գործընկերների հետ, այդ թվում՝ ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահի մեր դերով, որպեսզի օգնենք երկրներին հասնել երկարաժամկետ և համապարփակ խաղաղության», – ասել է Փրայսը։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Նեդ Փրայսի հայտարարության մեջ մի քանի կարևորագույն ասպեկտներ կան․ «Առաջին նախադասությամբ ասվում է, Միացյալ Նահանգներն ակտիվ դերակատարություն ունի այս գործընթացում և պատրաստ է համագործակցել թե՛ երկկողմ հիմքի վրա, թե՛ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր։ Բոլոր ձևերն իհարկե ընդունելի են, բայց ամենակարևորը երկարաժամկետ ու համապարփակ խաղաղություն հաստատելն է։ Մինսկի խմբի դերը կարևորվում է, որովհետև ներկայում միջազգային ինստիտուտների ճգնաժամ կա, որը հարուցվել է Ռուսաստանիւ լկտի պահվածքի բերումով՝ այդ թվում նաև Մինսկի խմբի համախագահությունը կոլափսի է ենթարկվել հենց Ռուսաստանի գործողությունների արդյունքում։ Այսինքն՝ ինքնանպատակը Մինսկի խումբը չէ, ամենակրևոր ռազմավարական նպատակը վերջնական խաղաղության հասնելն է, ինը չի ուզում Ռուսաստանը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Մեհրաբյանի՝ կարևոր չէ, թե ինչ երկրաչափություն կունենա վերջնական խաղաղությունը, բայց այդ վերջնական խաղաղությունից հինգ րոպե հետո, Ռուսաստանն այստեղ այլևս անելիք չի ունենա․ «Հետևապես Ռուսաստանին պետք է մշտական անորոշություն, որտեղ որոշակիություն մտցնելու մենաշնորհը պետք է լինի հենց Ռուսաստանինը։ Ռուսաստանն էլ որ կողմ ուզենա՝ այդ որոշակիությունը մտցնի, ում հաշվին ուզենա՝  նրա հաշվին էլ մտցնի»։

Մեր զրուցակիցը մեջբերեց Նեդ Փրայսի  խոսքերն առ այն, որ երկխոսությունը՝ երկու կողմերի դեմ առ դեմ խոսակցությունը, լավագույնն է Հարավային Կովկասի  խաղաղ․ ժողովրդավարական ապագայի համար․ «Այստեղ նաև ռումբ կա Ադրբեջանի համար։ Ադրբեջանն ո՞ւր, ժողովրդավարությունն ո՞ւր։ Այսինքն՝ դիվանագիտությունը ոչ միայն այն է, որ դիրքորոշում արտահայտեն, այլ շատ դեպքերում քողարկեն իրական նպատակները։ Եվ այստեղ պետք է մեկը մյուսին ոչ մի դեպքում չխառնել։ Սա շատ կարևոր հայտարարություն է, որն ուրվագծում է Միացյալ Նահանգների մոտեցումները, որ այո՛ պաշտպանել միջազգային ինստիտուտները որքան էլ նրանք չեն աշխատում, որովհետև մենք գիտենք, թե ում պատճառով չի աշխատում։ Եվ ով էլ հակադրվի դրան՝ դա անվճար չի լինելու։ Մյուս կողմից էլ այդ ամենն ինքնանպատակ չէ, ծառայում է վերջնական նպատակներին, որի մասին մենք արդեն խոսեցինք»,-եզրափակեց նա։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը Նեդ Փրայսի հայտարարությունն առավել քան դրական է համարում․ «Կարևորը Արցախի հարցը  Ռուսաստանի ձեռքից դուրս մղվի և Մոսկվան  մեր գործերին միջամտելու հնարավորություն չունենա,  որովհետև իրականում Ադրբեջանի դաշնակիցն  է, թուրքական աշխարհի մաս»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրուցում ասաց նա։

Շիրինյանը համարում է, որ որքան էլ Մինսկի խումբն այս պահին չի գործում՝ միջազգային քաղաքական իրականության մեջ, գործընթացն այդ ձևաչափից  այսօր դուրս բերելը սխալ է․ «Հետո արդեն պետք է մտածենք՝ ինչ անենք։ Կարևոր է, որ Արցախի հարցը  Ռուսաստանի ճանկերից  դուրս բերվի։ Ինչ հնարավոր է՝ պետք է  ռուսների վերահսկողությունից դուրս բերել՝ դա անկախության ու մեր անվտանգության ապահովման ճանապարհն է։ Իրենք պետք է դուրս մղվեն մեր կյանքից։ Բացի այդ՝ ԱՄՆ-ից եկող հայտարարություններն Ադրբեջանին գամում են իր տեղում։ Եթե նկատել եք՝ վերջին շրջանում սահմանին էլ  որոշակի խաղաղություն կա։ Ռևանշիստներն էլ մանթրաժից լռում են»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում