Irene փոթորիկը հասավ Նյու-Յորք: Քաղաքի բնակիչները պատմում են հորդառատ անձրևների և հուժկու որոտների մասին: Երկրի խոշորագույն քաղաքի փողոցները դատարկվել են, հասարակական տրանսպորտը չի աշխատում: Քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, ով նախկինում պարտադիր տարհանման հրահանգ էր տվել, այժմ հայտարարել է, որ այն մարդիկ, ովքեր դեռ չեն տարհանվել, պետք է մնան իրենց տներում:
Ինչպես հաղորդում է BBC-ն, փոթորիկն արդեն 8 մարդու մահվան պատճառ է դառել: Հյուսիսային Կարոլինա և Վիջինիա նահանգներում փոթորիկը սողանքներ և ջրհեղեղներ է առաջացրել: Ավելի քան 2 միլիոն մարդ տարհանվել է, Հյուսիսային Կարոլինայում փոթորիկը քանդել է էլեկտրալարեր, ինչի արդյունքում մոտ 600 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության:
Irene փոթորկի տրամագիծը հասնում է 800 կմ-ի, այն դանդաղ շարժվում է ափի երկայնքով դեպի հյուսիս և արդեն հասել է Նյու-Յորքին: