Tuesday, 16 07 2024
Հայաստանի ԶՈւ-ն ցույց է տվել՝ պատրաստ է նոր մակարդակի վրա գործակցել ամերիկյան բանակի հետ
Սպասվում են տեղումներ
Իշխանությունը հավես չունի զբաղվելու եվրաինտեգրմամբ. որոշել են հրաժարվել հանրաքվեից
08:45
Նավթի գները նվազել են – 15/07/24
Քննարկվել է ԼՂ-ից տեղահանված երեխաների կրթության հարցը
Մամիկոն Ասլանյանը կալանքն օգտագործել է օգուտով՝ 50 կգ նիհարել է. «Հրապարակ»
Հնդկաստանի խնդիրը Կովկասում, ընդդեմ «թյուրք-պակիստանյան» պատի
01:00
«Հանրապետական» ​​կուսակցությունը Թրամփին պաշտոնապես առաջադրել է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու
Քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ Թալինի փոխքաղաքապետը ծեծել է իրեն և վնшսել իր «Opel»-ը
Սևանում սապբորդինգով զբաղվող քաղաքացին չի կարողացել վերադառնալ ափ
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կան տուժածներ
Հայաստանը տարածաշրջանում ոլորտի գլխավոր դերակատարներից մեկը դառնալու ներուժ ունի
Աղձքում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
Հայաստանը չի կարող մնալ տարածաշրջանի «կույր աղիք»
Երևանում միաժամանակ ձերբակալվել է 8 անձ. նրանցից 2-ը հետախուզվում էին սպանության փորձի համար
«Չջղայնացնելու ռազմավարությամբ» մնալու ենք թակարդում
Էրդողանն ասել է «հարատև խաղաղության» գինը
Երևանի ու Բաքվի միջև համաձայնությունը հնարավոր է, բայց կողմերը պետք է ծանր փոխզիջումների գնան. ԱՄՆ պետքարտուղարություն
Ադրբեջանցի զինծառայող է մահացել
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
23:30
Հյուսիսային Կորեան Ռուսաստան խնձոր կարտահանի
ՆԳՆ փրկարար ծառայությունը հակահրդեհային հանրային իրազեկման աշխատանքներ է իրականացրել
Երևանի Ագաթանգեղոսի-Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա
2 տղա և 2 աղջիկ Հաղթանակ կամրջի վրա մեքենայից կրակել են
Հայ-ամերիկյան զորավարժություններ. աղմուկն ավելի մեծ է, քան դրա առիթը
Վլադիմիր Զելենսկիի «հուլիսյան թեզիսները»
28–ամյա երիտասարդը փորձել է սպանել նախկին կնոջը և նրա քրոջը․ նախաքննությունն ավարտվել է
ԱՄՆ-ն գիտի՝ ինչպես կողմերին բերել համաձայնության. գլխավոր խնդիրը մնում է «միջանցքը»
Ադրբեջան-Իսրայել հարաբերությունները սառցալեռի պես են, միայն գագաթն է երևում, մնացածը ներքևում է
Նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանն ԱՄՆ-ում հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել

ՌԴ-ն ունի բավականաչափ ուժ և ռեսուրս դժվար պահերին դաշնակիցներին պաշտպանելու համար. Նարիշկին

Ռուսաստանն ունի բավարար ուժեր և ռեսուրսներ՝ դժվար պահերին դաշնակիցներին ու ընկերներին պաշտպանելու համար: «Սպուտնիկ Արմենիա»-ն տեղեկացնում է, որ այս մասին Երևանում լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը:

Նա վստահություն է հայտնել, որ ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացները կայունության ամուր երաշխիք են։ Նարիշկինը հիշեցրել է, որ այս տարածաշրջանում արդեն գործում են ինտեգրացիոն կառույցներ՝ Եվրասիական տնտեսական միությունը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը։

«Այդ կառույցները ստեղծվել են՝ հաշվի առնելով դրանց մաս կազմող բոլոր պետությունների շահերը։ Ինտեգրման պաշտպանական գործիքները լավ երաշխիք են կայունությունն ու անվտանգությունը պահպանելու համար: Դրանից բացի, Ռուսաստանի Դաշնությունն ունի բավականաչափ ուժ և ռեսուրսներ դժվար պահերին դաշնակիցներին և ընկերներին պաշտպանելու համար»,-ասել է Նարիշկինը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 18-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինին: Վարչապետը նշել է, որ Նարիշկինի այցը ևս մեկ լավ հնարավորություն է քննարկելու հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային հարցերը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս տարի նշվում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանը և վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի փոխգործակցությունը դարձնել առավել արդյունավետ ու ամուր:

Սերգեյ Նարիշկինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության փաստը, ինչը նպաստում է տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը: Զրուցակիցները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում