Tuesday, 09 06 2026
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով
Սպասվում է կարճատև անձրև
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
ՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին․ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել
09:10
Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
Լարսը բաց է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 37-ի
Իրանը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականությանը չի հակադրվում
07:50
Թրամփը սպառնացել է մենակ թողնել Նեթանյահուին, եթե Իրանի դեմ հարվածները շարունակվեն. Axios
Հայաստանը COP17-ը դիտարկում է որպես կենսաբազմազանության պահպանության, կայուն զարգացման և օրենքի գերակայության միջև փոխկապակցվածության ամրապնդման հնարավորություն
07:30
Նավթի գներ – 08/06/26
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ

Մեր կրթության զարգացման ռազմավարությունը պատմողական շարադրանք է

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է Հայ կրթական հիմնարկության կրթաթոշակային ծրագրի կառավարման խորհրդի նախագահ, Եվրահանձնաժողովի Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների խմբի անդամ Նվարդ Մանասյանը։

– Այսօր՝ նոր ուսումնական տարվա սկզբից առաջ, լավ հնարավորություն է՝ ամփոփելու նախորդ ուստարին։ Կարո՞ղ ենք ասել, որ հանրակրթական երեք՝ կրտսեր, միջին և ավագ դպրոցների ինստիտուտը կայացած է։

– Դեռևս արդյունքների մասին խոսելը հապճեպ ու ոչ ամբողջական եզրահանգումների կհանգեցնի: Փաստը, որ ավագ դպրոցների բացումը ռիսկերով հանդերձ պիտի առանձնացվեր, անմերժելի էր, եթե ուզում ենք մի օր իսկապես որակյալ կրթություն ապահովել։ Իսկ մեր դպրոցներում արդյունավետությունն այնքան ցածր էր (տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներից ելնելով), որ որակի միջոցառումների վրա ներդուրմների համար գումար չէր մնում:

– Կրեդիտային համակարգն աշխարհում ամենափորձվածն ու աշխատողն է, բայց թերևս առավելապես այն երկրներում, որտեղ կոռուպցիոն ցուցանիշները ցածր են։ Հայաստանում, ուր կա կոռուպցիայի բարձր մակարդակ, կարո՞ղ է այդ համակարգը լիովին արդարացնել իրեն։

– Կրեդիտային համակարգը թույլ է տալիս կրթական հաստատություններին ապահովել բովանդակության և դրա մատուցման ձևերի բազմազանություն, այն միայն գործիք է, որը նաև հնարավոր է դարձնում խելամիտ մրցակցությունը և մասամբ երաշխավորում կրթական ծրագրերի արդիականության ապահովումը: Իհարկե, կոռումպացված համակարգում այդ գործիքի գործադրումը կարող է որոշակիորեն ճկվել ու շեղվել, սակայն նույնիսկ այդ դեպքում այն ավելի շատ իրավունքներ է տալիս ուսանողին, եթե իհարկե վերջինս այդ իրավունքի հանձնառությունը ստանձնի և դառնա լիիրավ շահեկից: Կոռումպացված համակարգը ոչ թե փորձում է հարմարեցնել սեփական կարիքներին կրեդիտային համակարգը, այլ արգելակել դրա ամբողջական գործադրումը: Սակայն արտաքին մարտահրավերները երկար թույլ չեն տա, որպեսզի այդ արգելափակումը շարունակվի:

– Այսինքն՝ կրեդիտային համակարգի այս տարիների փորձը կարո՞ղ ենք հաջողված համարել։

– Կրեդիտային համակարգն այս տարիների ընթացքում ներդրվել է մասամբ, այն ամբողջությամբ չի կիրառվում, օրինակ՝ չկա ազատ հորիզոնական շարժունություն կամ ընտրական դասընթացների ծրագրավորում ու դրանց մատուցման բազմազանություն՝ թե՛ բովանդակության, թե՛ ժամանակացույցի, թե՛ միջոցի առումով սահմանափակ է և թույլ չի տալիս կամ ընտրողական վարքագծի դրսևորում: Բուհերը դեռևս չեն մշակել իրենց կրեդիտային տեղեկատվական փաթեթները, որոնք թույլ կտային առաջնային համատեղ ծրագրեր մշակել, լիներ միջբուհական համագործակցություն, ինչպես նաև ապահվվեր մեր բուհերի միջազգայնացումը:

– Հասարակական տարբեր խմբեր պնդում են, որ եթե պետությունը բյուջեով կրթության համար սահմանված գումարներն ավելացնի, Հայաստանում էապես կբարելավվի կրթության որակը: Որքանո՞վ է Հայաստանում կրթության զարգացումն ու ապահովումը կախված փողից և որքանով՝ քաղաքական կամքից, և վերջապես արդյո՞ք այս երկուսի առկայությունը կլուծի՞ մեզանում առկա կրթության ֆունդամենտալ խնդիրները։

– Քաղաքական կամքի, ռեսուրսների, այդ թվում՝ նաև ֆինանսական ռեսուրսների առկայություն և ակտիվ մասնակցություն, այս երեքը կապահովեն մեր կրթական հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ մեխանիզմի աշխատանքը՝ ըստ այդմ լուծելով դրանք: Ծրագրերի առկայությունը դեռևս բավարար չէ, որպեսզի ամեն բան լուծվի, դրանք պիտի համադրվեն և համակառավարվեն։ Այդ նպատակով քաղաքականություն մշակողները պիտի արմատավորեն համակառավարման գործուն մշակույթ, որտեղ շահեկիցների հետ ոչ ձևական համակարգման աշխատանքները և միջգերատեսչական սերտ համագործակցությունը թույլ կտան կրճատել կորուստները և ունենալ արդյունավետ արդյունքներ: Այս նպատակով կրթության զարգացման ռազմավարությունը ոչ թե պիտի լինի հերթական պատմողական շարադրանք, այլ պիտի ունենա հստակ նկարագրված չափման համակարգ ու ակնկալվող արդյունքների ամբողջականություն, որի շուրջ էլ կառավարությունը կարող է բանակցել տարբեր ծրագրերի համար գումարներ հատկացնող միջազգային ՀԿ-ների ու այլ կազմակերպությունների հետ:

– Ստացվում է, որ մեր կրթության զարգացման ռազմավարության պատմողական շարադրանք լինելու պատճառո՞վ չունենք արդյունավետ արդյունքներ։

– Դա միակ պատճառը չէ, սակայն կարող եմ ասել, որ ռազմավարական ծրագրավորմանը մեր պետական պատասխանատուները և ընդհանրապես կառավարիչները մոտենում են հին պլանավորման գործիքակազմի գործադրմամբ, ու դա լուրջ ֆինանսական փաստաթղթի չի վերածվում: Ավելին՝ այնտեղ չեն ծրագրավորվում այն կրթական կարիքները, որոնք առկա են քաղաքականության փոփոխության ժամանակ, և այն գործադրողները պիտի նոր հմտություններով զինված մոտենան այդ ամենին, որպեսզի վարքագծային փոփոխություն ապահովեն: Ըստ էության, որևէ նոր քաղաքականություն նպատակ ունի վարքագիծ փոխել, իսկ դրա համար համարժեք ռեսուրսներ պիտի ծրագրավորվեն և ոչ միայն ֆինանսական: Վերջապես, այդ փաստաթղթերը, որպես կանոն, գրվում են մի քանի հոգու կողմից, ու դրան շահեկիցները մնում են անհաղորդ: Անհաղորդ են մնում հաճախ նաև այն անմիջական գործադրողները:

– Ըստ Ձեզ, Հայաստանը իր կրթական համակարգով ո՞ր ուղղությամբ պիտի առավելապես զարգանա, եվրոպական ո՞ր երկրի կրթական համակարգի նախատիպին պիտի հետևի։

– Մեր դեպքում առկա է եվրոպական քաղաքակրթական տարածքին պատկանելու փաստն ու խաչմերուկում գտնվելու առավելությունը, եթե այն մենք գիտակցենք: ՀՀ կրթական համակարգը կարող է վերածվել կրթական նորարարության հայտ ներկայացրած երկրի, քանի որ մեր դեմոգրաֆիայի ցանցային կառուցվածքը կարող է մեզ թույլ տալ օգտագործել կուտակված հարստությունը` այն տեղայնացնելով: Օրինակ՝ միջազգայնացման ճանապարհին Հայաստանը կարող է որակյալ կրթություն մատուցել սեփական լեզվով՝ այդպիսով ընդլայնելով սեփական մշակութային ազդեցության գոտիները: Մենք մեր հայացքը պիտի ուղղենք դեպի հարևանությամբ գտնվող երկրներն ու կրթական ծառայություններ արտահանենք հայերեն լեզվով, ինչպես նաև ռուսերենով ու անգլերենով: Այդպիսի սաղմնային փորձեր կան, հարկավոր է դրանք ուսումնասիրել ու վերածել քաղաքականության:

– Առաջիկայում նախատեսո՞ւմ եք կամ հնարավոր համարո՞ւմ եք այդ փորձերի կիրառումը։

– Ես կրթության և գիտության ոլորտի փորձագետ եմ և դասախոս, կարող եմ խորհուրդ տալ, ինչը պարբերաբար անում եմ: Շուտով կհրապարակվի շրջանավարտների զբաղվածության ու որակավորումների շրջանակի հիման վրա ԵՊԼՀ օրինակով կատարած հետազոտությունս, որը կտրամադրվի թե՛ ԿԳ համակարգի կառավարիչներին, թե՛ լայն հանրությանը: Բացի այդ, «Բարձրագույն կրթության ռազմավարական հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի իրականացվող հետազոտության շրջանակներում Յուրի Սարգսյանի, Արմեն Բուդաղյանի, նաև իմ մասնակցությամբ կվերջնականացվի «Հայաստանի բարձրագույն և հետբուհական կրթության բարեփոխումների առկա վիճակն ու հեռանկարները Բոլոնիայի գործընթացի համատեքստում» հետազոտությունը, որը կքննարկի այդ հիմնախնդիրները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում