Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վասիլի Մալյուկին նշանակել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում: Հուլիսի 17-ին Զելենսկին հրամանագրեր է ստորագրել գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովային և Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնակատար Իվան Բականովին աշխատանքից հեռացնելու մասին:
Ինչպես երկուշաբթի պարզաբանել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Անդրեյ Սմիրնովը, Վենեդիկտովան և Բականովը ոչ թե հեռացվել են, այլ հետաքննության ընթացքում կասեցվել են նրանց պարտականությունները: